10:55 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
96620

Սերժ Սարգսյանի փեսան համոզված է, որ Փաշինյանը Կարապետյանին օգտագործում է իր մութ գործերի համար։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական տեսանյութն է հրապարակել Facebook-ում և խոսել զենքի անօրինական վաճառքի, «նախնադարյան» զենք ձեռք բերելու գործարքի, կոռուպցիայի և անտեսվող մահերի մասին։

Նրա խոսքով` 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ, բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է բոլորին` նախկին և ներկա իշխանություններին, փորձագետներին, հասարակությանը։

«Դա այն է, որ Հայաստանի և Արցախի Զինված ուժերը, չնայած պատրաստ էին մարտական տեսանկյունից թշնամու գործողություններին, բայց անպատրաստ էին ինֆորմացիոն տեսանկյունից»,– ասում է նա։

Մինասյանի խոսքով` ՀՀ Զինված ուժերը չգիտեին, թե կոնկրետ երբ և ինչպիսի ուժերով է թշնամին հարձակվելու։ Այդ բացթողման պատճառով նախորդ իշխանություններն աշխատանքից ազատեցին մի անձնավորության, որն ի պաշտոնե պատասխանատու էր դրա համար։

«Ես խոսում եմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանի մասին»,– ասաց նա։

Միքայելյանի խոսքով` ժամանակները փոխվեցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այդ պատերազմը համարում էր մեծ պարտություն, որովհետև տանկերում իբր ջուր էր, ավտոմատները հին էին ու չէին կրակում և այլն, վերգտավ Կարապետյանին։

«Եվ քանի որ ինքը սիրում է մարդկանց օգտագործել, ասաց նրան, որ եթե ուզում է նոր Հայաստանում դառնալ կարևոր անձնավորություն, ապա պետք է իր ծառայությունները մատուցի։ Այժմ Կարապետյանը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը և մայիսի 23–ին գաղտնի գործուղվել է Վորոնեժ։ Քանի որ Հայաստանում և Ռուսաստանում արտակարգ դրություն է, ապա Կարապետյանը չէր կարող հատել սահմանը որպես մասնավոր այց, ուրեմն նա գնացել է որպես պետական պաշտոնյա։ Իսկ կառավարության կայքում դրա մասին ոչինչ չկա»,– ասում է նախկին դեսպանը։

Մինասյանի խոսքով` պատճառն այն է, որ Փաշինյանը Կարապետյանին օգտագործում է մութ գործերի համար։

«Այս անգամ էլ նրան ուղարկել է Վորոնեժ, որ բանակցի Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության հետ, որպեսզի օգնեն Փաշինյանին և վարչապետի ընտանիքին, ծխախոտի հետ կապված մաքսանենգության գործը ծածկադմփոց անեն, և չհարուցվի քրեական գործ»,– նշում է նա։

Հիշեցնենք` ռուսաստանյան աղբյուրներն ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ինչո՞ւ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Մինասյանին․ փորձագետը՝ ուժերի դասավորվածության մասին

Դրանից հետո Մինասյանը հայտարարեց, որ օրեր առաջ Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

Ըստ Մինասյանի՝ մայիսի 9-ին, երբ Հայաստանն ու Ռուսաստանը նշում էին Հաղթանակի օրը, Վորոնեժում մոտավորապես ժամը 20-ին վայրէջք է կատարել 18 տոննա 831 կգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ Բեռը նախապես մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»։

Ըստ թեմայի

Փաշինյանը հանձնարարել է «մաքրել» մաքսանենգ ծխախոտի հետքերը. Մինասյանի նոր տեսաուղերձը
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Վարչապետի քավորի ընտանեկան բիզնեսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
թեգերը:
ծխախոտ, Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ