16:55 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար մեկ ժամով կսահմանափակվի երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը մի շարք փողոցներում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վաղը՝ հուլիսի 1-ին, պայթեցման եղանակով կփլուզվի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ շենքը, որը գտնվում է Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում։ Պայթեցումը կիրականացվի ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ կողմից։

«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղում հերթապահություն կիրականացնեն ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ։

«Ձյունիկի» այրվող շենքում պատուհաններ չկան. հրշեջներն աշխատում են բարդ պայմաններում

Օրեր առաջ նշված հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարանի» շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով 36 փրկարար ծառայող և 11 տեխնիկա։ Դեպքի վայրում աշխատանքները վերահսկում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Ինչպես պարզվել էր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել էին փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։ Հրդեհաշիջման աշխատանքները հատկապես բարդացնում էր այն հանգամանքը, որ այրվող հարկերում պատուհաններ չկան:

«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է նաև նախարար Ցոլակյանը

Հիշեցնենք` 2019թ.–ի օգոստոսի 19-ին, դարձյալ հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Այն մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։ Մասնագետների գնահատմամբ, նման բարդության հրդեհ Հայաստանում վերջին 15 տարում չէր գրանցվել:

Ըստ թեմայի

«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդե՞հ է բռնկել. հրշեջները դեպքի վայրում են
«Ձյունիկ սառնարանը» սննկացման է գնում. ո՞վ կփոխհատուցի գործարարների միլիոնների վնասը
«Ձյունիկ սառնարանի» հրդեհից հետո 1015 տոննա միս է ոչնչացվել. կառավարությունը կփոխհատուցի՞
«Ու՞ր է գնում» «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը
թեգերը:
շենք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, «Ձյունիկ սառնարան»

Գլխավոր թեմաներ