23:30 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1287 0 0

Առևտրային կենտրոնի ղեկավարությունն առաջարկում է այցելել կենտրոն և տեղում համոզվել, որ ամեն բան կարգին է։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. «Առինջ մոլի» ղեկավարությունը հերքում է վարձավճարը բարձրացնելու տեղեկությունը, ավելին` Sputnik Արմենիայի հետ զրույցում պնդեցին, որ ոչ մի բողոք էլ չեն ստացել աշխատակիցներից։

Արդեն տեղեկացրել ենք, որ «Առինջ մոլի» վարձակալները բողոքում են, թե առևտրային կետերի վարձավճարները բարձրացել են, իսկ իրենք համավարակի այս օրերին նորմալ առևտուր էլ չեն կարողանում անել։

Մեր թղթակցի հետ զրույցում «Առինջ մոլի» վարձակալներից մեկը նշել էր, որ հունիսից առևտրային կետի ամսական վարձավճարը 25 հազար դրամով թանկացել է՝ 125 հազարից դառնալով 150 հազար դրամ։ Նախօրեին նրանք բանավոր դիմել են առևտրային կենտրոնի ղեկավարությանը՝ խնդրելով վերանայել վարձակալության գինը, սակայն պատասխան են ստացել, որ ոչինչ անել չեն կարող, իրենք պարտք ունեն։

Այսօր արդեն մի քանի տասնյակ վարձակալներով միավորվել ու բողոքի նամակ են գրել կենտրոնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին։

ՊԵԿ–ն «Առինջ մոլից» հեռացավ առգրավված իրերի տասնյակ փաթեթներով

Այս պահին նամակը ստորագրել են շուրջ 70 կետերի վարձակալներ։ Սակայն եթե խնդիրը լուծում չստանա, ապա մյուսները նույնպես պատրաստ են աջակցել (ավելի քան 700 մարդ) և դուրս գալ գործադուլի։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Առինջ մոլի» ղեկավարությունն առաջարկեց իրավիճակին ծանոթանալու համար այցելել առևտրի կենտրոն, նաև համոզվելու համար, որ տեղում պահպանվում են պարետի սահմանած հակահամաճարակային բոլոր կանոնները։

Նշենք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը բացվել է 2015 թվականի սկզբին։

Հիշեցնենք՝ դեռ ապրիլին ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: ՊԵԿ-ի տեղեկություններով` «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից ստացած իրական եկամուտները թաքցրել է և դրանց դիմաց քիչ հարկ վճարել։ Առևտրի կենտրոնի տնօրեն Մանվել Հակոբյանն այս մեղադրանքը չի ընդունում։ Նա ՊԵԿ–ի գործողություները որակում է որպես շոու։

Հիշեցնենք նաև` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը։

«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Ըստ թեմայի

«Առինջ մոլ»-ում այլևս չեն ընդունում «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներին
«Առինջ մոլի» տնօրենը մեկնաբանել է ստեղծված վիճակը. հարկային ստուգումները շարունակվում են
ՊԵԿ–ը մտել է «Առինջ մոլ». շուրջ 40 տեսուչ 7 ժամ ստուգում են ֆինանսական փաստաթղթերը
թեգերը:
Հայաստան, Գագիկ Ծառուկյան, գործադուլ, վարձ, «Առինջ մոլ» առևտրի կենտրոն

Գլխավոր թեմաներ