08:39 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
487 0 0

Հայ պաշտոնյաների մեծ մասը դեռ չի մտածում հանգստի մասին, իսկ նրանք, ովքեր արդեն մեկնել են կամ պատրաստվում են մեկնել արձակուրդ, սահմանափակ ընտրություն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Մինչ ամառվա վերջ մեկ ամիս է մնացել ու Հայաստանում շատերը չեն էլ մտածում հանգստի մասին, հատկապես երկարատև լոքդաունից հետո։

Արտասահմանում հանգստանալն այս տարի անիրագործելի երազանք է բոլորի համար։ Նույնիսկ Վրաստանի առողջարաններն են անհասանելի ինչպես Հայաստանի շարքային քաղաքացիների, այնպես էլ պաշտոնյաների համար։ Միակ հույսը մնում է հանգիստը հայրենի երկրում։ Լավ է գոնե, որ կան սարեր, անտառներ ու նույնիսկ Գեղամա ծովը (Սևանա լիճ)։

Sputnik Արմենիան որոշել է պարզել՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները հանգստանալու են, և եթե այո, ապա որտե՞ղ։

Նախագահի վարչակազմից մեզ հայտնեցին, որ հաշվի առնելով սահմանային լարվածությունը, ինչպես նաև ելնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից, հանրապետության նախագահը չի ծրագրում մեկնել արձակուրդ:

«Միաժամանակ, նախագահը ձգտում է հանգստյան օրերն օգտագործել բնակչության խնդիրներին տեղերում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգությանը և արժեքներին ևս մեկ անգամ առնչվելու նպատակով: Նախագահը ծրագրում է լինել մարզերում և արդեն իսկ այցելել է մի շարք բնակավայրեր», - Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի վարչակազմից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում չէ, և արձակուրդ գնալու որոշում չկա։ Նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի խոսքով՝ Փաշինյանը շարունակում է իրականացնել իր գործառույթները: Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հայտնեց, որ Աննա Հակոբյանի արձակուրդի մասով դեռ որոշում չկա։

«Սակայն, երբ էլ որ նա գնա արձակուրդ, այն անցկացնելու է ընտանիքի հետ և Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Հարությունյանը։

Փոխվարչապետ ու արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը դեռ չի պլանավորում արձակուրդ գնալ։ Ինչպե՞ս հանգստանա, եթե երկրում մինչ օգոստոսի 12-ը արտակարգ դրություն է հայտարարված, և այն դեռ կարող է երկարացվել։

Ըստ ամենայնի՝ Ավինյանը մինչև երկրում համաճարակային իրավիճակի բարելավումը արձակուրդ չի մեկնի։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նույնպես հանգստանալու ժամանակ չունի, թեև խորհրդարանը հուլիսի 21-ից, ըստ էության, արձակուրդ է գնացել։ Նրա խորհրդական Դավիթ Կարապետյանն ասաց, որ Միրզոյանը շարունակում է ակտիվ աշխատել և դեռ արձակուրդի մասին խոսակցություն չկա։

Մեծ հաճույքով կստորագրեմ. ԱԺ նախագահը սպասում է օրենքով նախատեսված ժամկետը լրանալուն

Հանգստի հարցում չի կողմնորոշվել նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը որոշել է տանը մնալ ու ոչ մի տեղ չմեկնել։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հաշվի առնելով նրա հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը, դժվար թե նա կարողանա հեռու գնալ։

Ի տարբերություն բոլորի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չհետաձգել արձակուրդը։ Մարտին մեկ շաբաթ հանգստանալուց հետո նա այս շաբաթ էլ է հանգստացել՝ չհաշված կորոնավիրուսով վարակվածների հետ շփվելու պատճառով երկու շաբաթ ինքնամեկուսացումը։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Պարտադիր դիմակային ռեժիմ է հայտարարվել։ Երկրի օդային սահմանները փակ են։

Երևանի քաղաքապետն արձակուրդ է գնում. խոսնակը հայտնել է, թե որտեղ է լինելու Մարությանը

Ըստ թեմայի

Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք. քաղաքացիները՝ ամառային հանգստի մասին
ԿԳՄՍՆ–ն դպրոցական արձակուրդի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել
Փաշինյանն ընդհատում է արձակուրդը. կրթական հաստատություններում դասերը դադարեցվում են
թեգերը:
Տիգրան Ավինյան, Էդմոն Մարուքյան, Արարատ Միրզոյան, Նախագահ, Արմեն Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Հայկ Մարության, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, պաշտոնյա, Արձակուրդ, Ամառային հանգիստ, ամառ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ