12:33 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)
47 0 0

Իրավապահներն ուսումնասիրել են Արմավիր գյուղում տեղի ունեցած միջադեպը, հարցաքննել գործարանի մի շարք աշխատակիցների:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը:

«2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

«Պայթել է գինու ռեզերվուարը»․ ԱԻՆ-ում վստահ չեն, որ պայթյունի պատճառը շինաշխատանքներն են

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Նշանակվել են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Հայտնի է կոնյակի գործարանի պայթյունից մահացածների ինքնությունը

Հիշեցնենք՝ հրդեհը Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում բռնկվել էր սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում՝ 30 տոննանոց ապակյա տարայի պայթյունի հետևանքով։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ-ի չորս հրշեջ-փրկարարական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել և մարվել էր մեկ ժամվա ընթացքում։ Պայթյունից մահացել են գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։

թեմա:
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)

Ըստ թեմայի

«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը
Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին
Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ
Պայթյուն և հրդեհ Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր
թեգերը:
գործարան, միջադեպ, հարցաքննություն, Մահ, ՀՀ քննչական կոմիտե, Քրեական գործ, Արմավիրի մարզ, պայթյուն, Հայաստան

Գլխավոր թեմաներ