12:35 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

58 մլն դրամ է յուրացրել. առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
375 0 0

2019–ին Պողոսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել էր գրավը՝ 5 մլն դրամի չափով: Սակայն 2020-ի օգոստոսի 11-ին Պողոսյանի մեղադրանքը լրացվել է ևս մի քանի հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը կալանավորվել է։

2019-ի մարտին Պողոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այդ ժամանակ Պողոսյանը չէր կալանավորվել, ազատ էր արձակվել գրավի դիմաց` 5 մլն դրամի չափով։

Սակայն 2020-ի օգոստոսի Պողոսյանի մեղադրանքը լրացվել է ևս մի քանի հոդվածով` 2015-2016–ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2 դրվագով (հանցակից` պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացնելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը` ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, առանձնապես խոշոր չափերով)։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Պողոսյանը յուրացրել է արտասահմանյան դրամաշնորհային մի շարք ծրագրերի գումարներ, որոնք ուղղված են եղել Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։ Ընդհանուր առմամբ յուրացվել է մոտ 78 մլն դրամ, որից 58-ը գրպանել է Պողոսյանը, իսկ 20-ը` «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմեն Հայրապետյանը։ Այս ամենի դիմաց Պողոսյանը Հայրապետյանից որպես կաշառք պահանջել է 17 մլն դրամ արժեցող ավտոմեքենա, յուրաքանչյուր ամիս էլ որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինի վառելիքի կտրոններ:

Բացի այդ, Պողոսյանը կազմակերպել է կենտրոնում երկու ձևական աշխատակցի գրանցում և գրպանել է նրանց աշխատավարձերը` ընդհանուր 8 մլն դրամի չափով։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020–ի սեպտեմբերի 7-ին Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև Արմեն Հայրապետյանին, որը ազատ է արձակվել գրավի դիմաց։

Դատարանը Արա Բաբլոյանին թույլատրեց մեկնել երկրից

Ըստ թեմայի

«Վայոց Ձորի անտառտնտեսության» տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը
Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները
Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը լուսանկարներ է հրապարակել
թեգերը:
փոխնախարար, Մեղադրանք, կալանավորել, Հայաստան

Գլխավոր թեմաներ