05:06 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
59 0 0

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ մերժելով Վաղարշյանին իշխող խմբակցությունը ուզում է ցույց տալ, որ դեմ է նաև Արմեն Սարգսյանի առաջադրած տարբերակին և թեկնածուին:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել․ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում խմբակցությունը չի ընտրելու ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Իշխող խմբակցությունն այսպես որոշել է հակադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը հուլիսի 3-ին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր,որ  Սահմանադրական դատարանի դատավորներին պետք է հետագայում ուղղակի նշանակել, ոչ թե ընտրել»,-գրում է թերթը:

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ մերժելով Վաղարշյանին իշխող խմբակցությունը ուզում է ցույց տալ, որ դեմ է նաև Արմեն Սարգսյանի առաջադրած տարբերակին և թեկնածուին:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը

2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը ՀՀ նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածու (ևս մեկ թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։

Ազգային ժողովը մերժել է նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:

Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջին անգամ առաջադրվել է 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովը թեկնածուին մերժեց 2019թ. մայիսի 29-ին:

ՀՀ նախագահը Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել է երկրորդ անգամ:

Ըստ թեմայի

Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն չէ. Մակունց
Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից
Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու է գտել. «Ժողովուրդ»
«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին
թեգերը:
Արմեն Սարգսյան, թեկնածու, «Իմ քայլը» խմբակցություն, Սահմանադրական դատարան, Արթուր Վաղարշյան

Գլխավոր թեմաներ