00:45 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
256 0 0

Ավելի վաղ սոցցանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես են մի քանի տղամարդ գրասենյակի կահույքը կոտրում։ Ենթադրվում էր, որ տեսանյութը նկարահանվել է Սորոսի հիմնադրամի գրասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Անհայտ անձինք կոտրել են Երևանում Սորոսի հիմնադրամի (Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակ) գրասենյակի պատուհաններն ու դռները, իսկ հետո ներս են մտել ու կոտրել գրասենյակի կահույքը։ Ոստիկանությունը ճշտում է հասցված վնասի չափը և նյութեր նախապատրաստում։ Գործի առնչությամբ այս պահին ձերբակալված անձ չկա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ գրասենյակի վրա հարձակումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարության ստորագրումից մեկ ժամ անց։

Ավելի վաղ սոցցանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես են մի քանի տղամարդ գրասենյակի կահույքը կոտրում։

Ենթադրվում էր, որ տեսանյութը նկարահանվել է Սորոսի հիմնադրամի գրասենյակում։

«Նոյեմբերի 10–ին` ժամը 9։45-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 3.00-ին, անհայտ անձինք դիտավորությամբ ոչնչացրել են Թումանյան 7/1 հասցեում գտնվող գրասենյակը»,-նշել էին ոստիկանությունից:

Գրասենյակը դեռ ոչ մի հայտարարություն չի տարածել։

Հայկական ընդդիմությունը փորձում է շահարկել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. Լավրով

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Ըստ թեմայի

Քաղաքացիները պահանջում են չեղարկել Արցախին վերաբերող հայտարարությունը
«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ
Ընդդիմությունն իշխանափոխություն է պահանջում, բայց ստորագրված փաստաթղթի մասով առաջարկ չունի
թեգերը:
Արցախ, ՀՀ Ոստիկանություն, Երևան, Սորոսի հիմնադրամ

Գլխավոր թեմաներ