18:18 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
341 0 0

Նշելով, որ հանրությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։  

«Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացրել դրանից ելքերի գտնելու վերաբերյալ»,–ասվում է  հաղորդագրության մեջ:

Նշելով, որ հանրությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը, հասարակական համերաշխությունն ու ազգային միասնականությունը:

Ըստ նախագահի, կան բազմաթիվ խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, սակայն դրանք պետք է կարգավորվեն միմիայն օրենքի և օրինականության սահմաններում, պետք է կարողանալ ոտքի կանգնել, ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)

Ըստ թեմայի

Նախագահը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Նախագահը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ
Սա ծանր փոթորիկ է հատկապես այն սերնդի համար, որը հպարտ էր 1994 թվականի հաղթանակով. նախագահ
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս)

Գլխավոր թեմաներ