19:12 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
146 0 0

Հանրապետական կուսակցության խոսնակը չի ընդունում մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ»,–նշել է Շարմազանովը։

Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը վերաբերում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն, պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ 

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ից սկսեցին հանրահավաքներ և երթեր իրականացնել, որոնց թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն էր ու դրա հետ կապված հետագա անելիքները։

Ըստ թեմայի

Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող չորրորդ անձը նույնպես ազատ արձակվեց
Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը հանրահավաքից առաջ հրավիրվել են ՀՔԾ
Գագիկ Ծառուկյանի փեսան պատրաստվում է դիմել իրավական համակարգին
թեգերը:
Մեղադրանք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Էդուարդ Շարմազանով, Հայաստան

Գլխավոր թեմաներ