16:15 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37510

Ակցիային ներկա են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամները՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ուրիշներ։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի շենքի մոտ ընդդիմությունն այսօր առավոտից բողոքի ակցիա է իրականացնում՝ խորհրդարանի արտահերթ նիստին ժամանող պատգամավորներին դիմավորելով դժգոհության բացականչություններով:

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև:

Հավաքվածները ձվերով հարվածեցին «Իմ քայլի» պատգամավորի ավտոմեքենային՝ Անդրանիկ Քոչարյանին անվանելով «դավաճան»:

Իշխանական պատգամավորը զայրացավ ու պատասխանեց. «Դավաճանը մերդ ա, լակոտ»:

Ցուցարարն էլ ավելացրեց. «Դավաճանը հերդ ա»։ Հետո հայհոյեց Անդրանիկ Քոչարյանին:

Ակցիային ներկա են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամները՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ուրիշներ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժումը», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

«Քո փորձերը չեն ստացվելու». Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանին

Ըստ թեմայի

Ինչու Փաշինյանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների. պարզաբանում է քաղտեխնոլոգը
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը. Նիկոլ Փաշինյան
Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
թեգերը:
ձու, Անդրանիկ Քոչարյան, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ