15:42 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Գերիների հարցին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարի խոսքով՝ զինվորներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ակտիվ աշխատում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Նախարար Հարությունյանը վստահեցրել է՝ պաշտպանական գերատեսչությունը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստան վերադարձնելու համար։

Հիշեցնենք, որ 44 հայ գերիներին տեղափոխող առաջին ինքնաթիռը «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց դեկտեմբերի 14-ի գիշերը։ Արդեն դեկտեմբերի 15-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց ևս մեկ քաղաքացիական անձի։ Վերադարձել էին այն քաղաքացիները, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Բաքվի կողմից։ Նախնական տվյալներով՝ նրանցից 30-ը զինծառայողներ են, 15-ը՝ քաղաքացիական անձիք։

Ըստ թեմայի

Գերիներից մեկին շտապօգնության մեքենայով են տեղափոխել «Էրեբունի» ավիաբազայից. WarGonzo
Բաքու են վերադարձել 2 ադրբեջանցի գերիներ. ՌԴ ՊՆ
Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի գործընթացը. ՄԻՊ
թեգերը:
Ադրբեջան, ռազմագերի, գերի, Վաղարշակ Հարությունյան

Գլխավոր թեմաներ