Բազմաթիվ գողություններ կատարած տղան ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է նախաքննություն:
Հանդիպումն ավարտվել է ժամեր առաջ։ Նախկին նախագահները հանդիպել էին ընդդիմադիր առաջնորդներին Վազգեն Մանուկյանի գրասենյակում։
ՀՖՖ-ի կայքը տեղեկացրել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Հովհաննես (Օնիկ) Աբրահամյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը։
Հատկանշական է, որ նախագծի հեղինակներից վեցից հինգը նախկինում աշխատել են որպես լրագրող։
Մեդոքս Շիվան Ջոլի-Փիթը հանրահայտ զույգի ավագ որդին է: Նրան որդեգրել են 2002 թվականի մարտին Կամբոջայում։
ԿԲ-ն ուզում է փոխհատուցել աճող ապրանքային գնաճը վարկային գնաճի զսպմամբ։ Բայց քաղաքացիներն էլ կարող են զսպել գները, եթե առանց անհրաժեշտության արտարժույթ չգնեն ու դոլարի իրարանցումային պահանջարկ չստեղծեն։
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Քրեակատարողական հիմնարկներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, և բոլորն ապաքինվել են։
44 օր տևած պատերազմի ընթացքում ավելի քան 90 000 մարդ` հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան:
Լիբանանցի ներդրող Նիկոլաս էլ-Տաուիլը՝ «Սանիթեք» աղբահավաք օպերատորի տնօրենը, որոշել էր Հայաստանում նոր գործարան բացել։ Սակայն 2018թ․-ի վերջին «Սանիթեքին» դուրս մղեցին, իսկ գործարանին ոչ մի կերպ և ոչ մի հարցում չօգնեցին։