05:35 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
87 0 0

ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ եթե Ռուսաստանի ջանքերը չլինեին պատերազմը կանգնեցնելու հարցում, բոլորովին այլ իրավիճակ կունենայինք։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Մենք իսկապես գնահատում ենք Ռուսաստանի դերը, քանի որ, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Գուցե դա ոմանց դուր չի գալիս, սակայն փաստ է` հակառակ պարագայում մենք բոլորովին այլ իրավիճակ կունենայինք»,–ասաց նախարարը։

Միաժամանակ, Այվազյանը նշեց նաև, որ համաձայն չէ այն կարծիքներին, թե Հայաստանն ու իր արտաքին քաղաքականությունն այսօր կախում ունեն Ռուսաստանից։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ոչ միայն Ռուսաստանն էր փորձում ապահովել զինադադարը, այլ նաև Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Իսկ թե ինչու չստացվեց, դա, ըստ նախարարի, ավելի խորքային վերլուծության առարկա է։

Անդրադառնալով ռուս–թուրքական հարաբերություններին` Այվազյանը նշեց, որ Հայաստանն ուշադիր հետևում է այդ գործընթացներին և վստահ են, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կանի իր պարտականությունը` որպես ՀՀ անվտանգության երաշխավոր։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
ԲՀԿ-ն Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մանրամասն նախագիծ կներկայացնի
թեգերը:
Արցախյան պատերազմ, Հայաստան, Ռուսաստան, Սերգեյ Լավրով, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ