00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին ինցեստ–շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը

© AFP 2024 / JEAN PIERRE MULLER Участники гей-парада во Франции
Участники гей-парада во Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանեկան բռնությունների մասին ընդունված նոր օրենքի նման լուրջ հարցն, ըստ էության, հասարակության կողմից այդպես էլ չքննարկվեց։ Բանավեճերը փոխադարձ պահանջների տեսքով էին, կողմերը մեղադրում էին միմյանց մի շարք հարցերում, բացի բուն քննարկման առարկայից։ Բայց չէ՞ որ սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ. մարդկային ճակատագրեր են որոշվում, և դա խաղալիք չէ։

Ցավոք, ընդունման ենթակա ընտանեկան բռնությունների մասին օրինագծի քննարկումն, այդպես էլ քննարկման չնմանվեց, դրանք անմիջապես վերածվեցին, ինչպես և կարելի էր սպասել, փոխադարձ մեղադրանքների. մի կողմը մյուսին մեղադրում էր լրտեսության մեջ՝ ի օգուտ Արևմուտքի, երկրորդը` ի օգուտ Ռուսաստանի: Լուրջ թեման քողարկելու դասական օրինակ, որը «կողմ» և «դեմ» հավասարակշռված փաստարկներ է պահանջում:

Կատակ–խաղ չէ, այլ մարդկային ճակատագրեր ենք փորձում որոշել, սակայն այդ, թույլ տվեք ասել՝ «քննարկումների» 80%–ը երկրորդ իսկ րոպեից վերը նշվածին հանգեցին` իրական, հատուկ կազմակերպած քննարկումներ, նույնիսկ, արդարադատության նախարարության և օմբուդսմենի ներկայությամբ չեղան, էլ չենք խոսում վիրտուալ, սոցցանցերում քննարկումների մասին: Դե, գիտենք, թե վերջինս ինչ մակարդակի է լինում:

Акция протеста против домашнего насилия - Sputnik Արմենիա
Հայի ընտանիք «ներխուժելու» փորձ կամ ի՞նչ է թաքնված ընտանեկան բռնության մասին օրենքի հետևում

Օրինագիծը կընդունվի, դա գրեթե կասկած չի հարուցում, սակայն մի շարք հարցեր էլ դեռ կմնան անպատասխան ու, եթե նույնիսկ դրանց որևէ պարզորոշ պատասխան տրվի (ինչը քիչ հավանական է), ապա այս օրենքի կողմնակիցները բացարձակ մեծամասնություն կկազմեն: Ահա այդ հարցերից մի քանիսը:

Նախ և առաջ, եթե նոր օրենքն ընդունվի, ապա պետք է սպասել, որ կավելանան երեխաների բռնության բացահայտման դեպքերը, հետևաբար, որոշակիորեն կավելանա նաև այն երեխաների քանակը, որոնց պետք է խլել անհաջող ընտանիքներից և հանձնել նրանց մանկատներ: Հարց է առաջանում. Հայաստանում նման քանի՞  նորմալ հաստատություն կա, որոնք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, էլ չենք խոսում լավ պայմաններով ազատ տեղեր ունեցողների մասին, որտեղ անհամբեր նոր սաների են սպասում: Ո՞Ւր են այդ երեխաներին տեղավորելու:

Երկրորդ` պետք է նոր կառույցներ ստեղծվեն, որոնք  լայն լիազորություններ կունենան, այդ թվում՝ պետության կողմից բռնության իրավունքի իրացման: Սա մեծ գումարների հետ է կապված` որտեղի՞ց այդքան: Պետական բյուջեի՞ց, որը չի կարող գումար հատկացնել գոյություն ունեցող մանկատները կարգի բերելու համար, որտեղից նույնիսկ գումարներ չեն հատկացվում նույն որբերի նպաստներն ավելացնելու համար: Այդ նոր ստեղծվող կառույցի մեկ աշխատողին միայն  գրենական պիտույքներ գնելու համար, հավանաբար, այդ ամսական նպաստի չափով գումար կպահանջվի:

Գումարը կհատկացնեն այլ երկրները, միջազգային կազմակերպությունները կարևոր չէ, թե մոլորակի որ մասում են նրանք գտնվում: Բայց արդյո՞ք կարելի է, ըստ էության, երկրի ապագան դնել կախման մեջ այլ պետություններից և ինչ-որ կազմակերպությունից: Արդյո՞ք դա համապատասխանում է գործող օրենսդրությանը:

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Ինչի՞ մասին է լռում ընդդիմությունը, կամ ո՞վ է օգտվում խոսքի ազատությունից

Հաջորդը՝ ո՞վ է աշխատելու նման կառույցներում: Այժմ ասում են, որ ոստիկանությունը հաճախ նման դեպքերը չի արձանագրում՝ համարելով դրանք ներընտանեկան խնդիր: Մեզ ուզում են հավատացնել, որ ոստիկանությունը չի ցանկանում, բայց խիզախ սոցաշխատողը պատրաստ է դա անել արիաբար: Այն էլ պետական աշխատավարձի դիմաց, առանց եկամտի լրացուցիչ աղբյուրների: Իսկ մի երկու-երեք հրաժարված ոստիկանի չեք փորձել արդյո՞ք աշխատանքից հեռացնել` զրկելով թոշակից և նպաստներից: Գուցե, այդժամ մյուսներն էլ հիշեն, որ, երբեմն, օգտակար է մտածելը: Այլապես, նոր մարդկանց վերցնելն ու նրանց իշխանություն և իրավասություններ տալու համար շատ խելացի լինել հարկավոր չէ, միայն թե հետագայում ցավալի չլինի:

Քանի որ նույնիսկ այս հարցերին վճռական պատասխաններ այդպես էլ չեն տրվի,  սահմանափակվենք միայն դրանցով: Այլևս ոչ մի խոսք այս թեմայի վերաբերյալ, քանի որ կան նաև մի շարք այլ թեմաներ:

Իսկ հիմա մի փոքր ֆանտաստիկայի ոլորտից, և պետք չէ դավադրություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Դավադրության տեսություն են ծնում անառողջ սենսացիաները, իսկ մեզ անհրաժեշտ են բացառապես առողջները: Պարզապես, մի փոքր ֆանտազիա է հարկավոր:

Դեռևս մի քանի տասնամյակ առաջ գեյ-շքերթներն աներևակայելի երևույթներ էին, իսկ այսօր դա սովորական բան է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համասեռամոլական շեղումներ են հայտնաբերվում homo sapiens-ի մոտավորապես 5%-ի մեջ, և այս տոկոսի աճի որևէ օբյեկտիվ պատճառներ ինչպես չեն եղել, այդպես էլ չկան: Որտեղի՞ց են հայտնվել ԼԳԲՏ-ի այդ ամբոխները: Իրավացի եք` դա քարոզվում և խրախուսվում է: Նույնիսկ, եթե բացառենք նրանց, ովքեր համալրել են ԼԳԲՏ-ի շարքերը հակված լինելով էպատաժի կամ էլ ինքնագովազդի նպատակով, այդ ամբոխն այնքան էլ չի նոսրանա:

Ոչ, որևէ մեկը կոչ չի անում քարկոծել նրանց, հոգեբուժարանում փակել և հասարակությունից վտարյալ անձ համարել: Սակայն, թերևս, պետք է կանգնեցնել քարոզը: Անոմալիաները, այդուամենայնիվ, նորմալ չեն:

Демонстранты в районе захваченного здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին

Վերջերս ստիպված եղա, մեղմ ասած, մի գեղարվեստական ֆիլմ դիտել. ոչ ֆիլմի անունը, ոչ էլ ծագման երկիրը չեմ նշի՝ խուսափելու համար այդ ամենի գովազդից: Երկու ժամ անդադար նման խղճուկ և սարսափելի տեսարաններ նայելն անհնար էր, ստիպված եղա սեղմել առաջ տանելու կոճակը՝ այդ գլուխգործոցը մի քանի տասնյակ րոպեով սահմանափակելով, սակայն ֆիլմի  էությունը պարզ էր: Համասեռամոլ երկու երիտասարդ այնպես են սիրահարվում, որ նույնիսկ ապրել առանց միմյանց չեն կարողանում: Կատարյալ զույգ. նրանք նույնիսկ արտաքնապես են նման, սերը մինչ ի մահ և այլն և այլն: Դե, որոշում են պաշտոնապես գրանցել իրենց միությունը, և ինչ-որ պատճառով, որը բաց թողեցի ֆիլմն առաջ տալու հետևանքով, նրանք ստիպված են գենետիկ փորձաքննություն անցնեն: Եվ այստեղ ահա այնպիսի կրքեր են բորբոքվում…

Ամուսնությունները հարազատների միջև և, նույնիսկ, սեռական հարաբերությունները նրանց միջև արգելված են շատ երկրներում, մասնավորապես, Եվրոպական երկրների 50 տոկոսում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում… Մի խոսքով, ֆիլմի գործողություններն ընթանում են մի երկրում, որտեղ ինցեստն (արյունապղծություն) խստիվ արգելված է: Եվ ահա պարզվում է, որ մեր սիրահարված զույգի ներկայացուցիչները հարազատ եղբայրներ են, սակայն հնդկական կինոն այսքանով ավարտվում է: Բավականին լուրջ իրավիճակ է, նրանց կարող են դատել, սակայն գործը վարում է մի կին փաստաբան (բավականին ճղճղան մի կին, ինչպես լինում է կյանքում նման դեպքերում): Նա ապացուցում է, որ տղաները չգիտեին իրենց բարեկամական կապի մասին` այդ կերպ ազատելով նրանց քրեական հետապնդումից: Բայց չէ՞ որ նրանք այլևս մարմնական հաճույքների տրվելու իրավունք չունեն, և զույգը մեկնում է ինչ-որ կղզիներում ապրելու, որտեղ նրանց մասին ոչ ոք ոչ կհիշի, ոչ կխանգարի, և նիրվանայի մեջ են ընկնում:

Ինչո՞ւ եմ դա պատմում: Գուցե, նման ֆիլմերը երկու կամ երեքն են, իսկ գուցե միայն այս մեկն է: Սակայն մեկ-երկու տարի հետո հանկարծ ու նրանք 10-ը դարձան, այնուհետև 15-ը, 30-ը, կսկսեն կինոմրցանակներ ստանալ: Անմիջապես կբացվեն զանազան հանձնաժողովներ և կազմակերպություններ, որոնք կպահանջեն արյունապղծությունը նորմալ համարել, կհայտնվի ինցեստ-միության դրոշը, և մենք նույնիսկ չենք հասցնի աչք թարթենք, երբ կսկսեն համաշխարհային շարժումներ անցկացնել արգելքները չեղարկելու, ինչպես դա եղավ ԼԳԲՏ-ի պարագայում: Եվ լավ կլիներ, եթե միայն այդքանով սահմանափակվեր` կսկսեն խթանել սեռական հարաբերությունները քրոջ և եղբոր միջև, մոր և որդու, զարմիկների, չէ՞ որ սեր է, չէ՞ որ այդ մարդիկ ևս իրենց իրավունքներն ունեն: Հատկապես, այն պարզ պատճառաբանությամբ, որ ի տարբերություն համասեռամոլների,  այստեղ առավելություն կա` այդ միություններից երեխաներ կարող են ծնվել:

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Սրանք մեր արժեքները չեն, կամ ինչու հայերը պետք է ստիպված լինեն պայքարել իրենց երեխաների համար

Եվ ճիշտ այնպես, ինչպես ԼԳԲՏ-ի պարագայում, մի գեղեցիկ օր մարդկությունը կարթնանա մի անբացատրելի երանության մեջ. պարզվում է արյունապղծությունը հրաշալի բան է: Դա նույնիսկ ուշագրավ է, և կարելի է ինցեստ-շքերթներ անցկացնել, որոնք կառաջնորդեն մայր և որդի, որոնք օրինակելի ընտանիք են կազմել, որտեղ բացարձակապես առողջ երեխաներ են ծնվել: Սակայն ծխելը ստիպված կլինեն թողնել: Քանի-քանի ազնվական ազգանուն վերացավ այդ ամուսնությունների պատճառով, և այդ ամենը սուբյեկտիվ, ու ծախու միջնադարյան պատմաբանների հորինածն է:

Ահա և խոստացած ֆանտաստիկան, դա Ժյուլ Վերն չէ, այն երբեք իրականություն չի դառնա: Հարազատների միջև սեռական հարաբերությունների մասին ֆիլմեր, իհարկե, կշարունակեն ցուցադրել, բայց չէ՞ որ դրանք պարզապես ֆիլմեր են, հորինված բաներ, հիմարություն:

Հա, քիչ մնաց մոռանայի` վերջին շրջանում շատ է խոսվում անտրոպոֆագիայի` մարդակերության, դեպքերի մասին: Գնալով ավելի են շատանում նման դեպքերը, չի կարելի ասել դեռ, որ դրանք շատ-շատ են, սակայն Կրասնոդարում մարդակերությամբ զբաղվող ընտանիքը շաուրմայի և խորովածի համար 30 մարդ է օգտագործել:

Հետաքրքիր է, դեռ հոգեբանական դրամա չեն նկարահանե՞լ դժբախտ ու չհասկացված մարդակերի մասին, որը պարզապես ուտել է ուզում այն, ինչ ցանկանում է:

Լրահոս
0