Ինչի՞ մասին է լռում ընդդիմությունը, կամ ո՞վ է օգտվում խոսքի ազատությունից

© Sputnik / Asatur YesayantsШествие сторонников группировки "Сасна Црер" в Ереване
Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱՄՆ-ում Russia Today-ի հեռարձակման արգելքը, ցավոք, կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը պատասխան քայլեր կդիմի, ինչը չի կարող չազդել խոսքի ազատության վրա։ Պատասխան միջոցները կկիրառվեն պարտադրված, բայց իրավիճակը չի թեթևանա, հատկապես, որ երկու կողմի համար էլ «հաճոյախոսությունների փոխանակումն» ավելի շուտ բացասական հետևանքներ կունենա, քան դրական։

Իսկ դեռևս 2015 թվականին անձամբ Վիկտորյա Նուլանդն էր դեմ, որ ԱՄՆ-ում արգելվի RT հեռուստաընկերության գործունեությունը։ Նա հայտարարել էր, որ Վաշինգտոնը խոսքի ազատության կողմնակից է։ Միաժամանակ նշել էր, որ հեռուստաընկերությունը չափազանց «փոքր լսարան» ունի։

Ipsos ընկերության տվյալների համաձայն՝ 2016 թվականի դրությամբ ԱՄՆ-ում շաբաթական ավելի քան 8 միլիոն մարդ է դիտում։ Ինչքանով է այդ լսարանը «փոքր», դժվար է դատել, պետք է փորփրել տվյալ դեպքի համար անհետաքրքիր վիճակագրությունը։

Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Սիմոնյանին դուր է եկել «RT–ի համար աշխատող լրագրողների» մասին կատակը

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԶԼՄ-ների խոսքի ազատության հետ կապված իրավիճակն առանձնակի դժգոհություն չի առաջացնում, քանի որ թույլ է տրվում ամեն ինչ, բացի ոչ գրական արտահայտություններից ու անձնական վիրավորանքներից։ Կարելի է կշտամբել բոլորին՝ թե՛ պայմանական «իշխանություններին», թե՛ «ընդդիմությանը», խոսքը հատկապես վերաբերում է էլեկտրոնային լրատվամիջոցներին։ Ընդ որում՝ ցանկացած, նույնիսկ միայն տեսական հնարավորությունը, որ ազատությունը կարող է սահմանափակվել, շատ սուր է ընկալվում։ Անշուշտ, լավ է։

Օրինակ, վերջերս հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություններ կատարել։ Մասնավորապես` տեղեկության տրամադրման մասին։ Ըստ փոփոխության` երբ ԶԼՄ-ն հարցում է ուղարկում որևէ պետական կառույց, այն կարող է «մերժվել», եթե «չի պարունակում հասարակության համար ակնհայտ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություն»։ Մտավախությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ ցանկության դեպքում պետական կառույցները կարող են ցանկացած տեղեկություն համարել «հասարակական հետաքրքրություն չունեցող»։

Մի երկու շաբաթ առաջ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ արդարադատության նախարարությունն այդպիսի նախագիծ չի մշակել, և դա ընդամենը «մասնավոր անձանց մտքերի փոխանակման արդյունք է»։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի աշխատանքները շարունակվում են, և, երբ պատրաստ լինեն որոշակի մոտեցումները, դրանք կդրվեն հանրային քննարկման», — ասել էր Հարությունյանը։

Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка - Sputnik Արմենիա
Սիմոնյանը չի բացառում, որ RT-ն կարող է լքել ամերիկյան մեդիադաշտը

Ուրախալի փաստ է, թեև մենք շատ լավ գիտենք, որ հասարակությունը կարող է հազար անգամ դեմ լինել մի բանին, բայց, եթե պետք է, հասարակության կարծիքը հանգիստ կարող է անտեսվել. շատ նախարարություններ բազմաթիվ անգամ ապացուցել են դա։ Այնուամենայնիվ, ի գիտություն առնենք նախարարի ասածն ու սպասենք իրադարձությունների զարգացմանը, հնարավոր է` այս անգամ ամեն ինչ այլ ընթացք ստանա։

Հսկողության առումով ամենախոցելի իրավիճակում են հայկական հեռուստաընկերությունները, հետո` տպագիր ԶԼՄ-ները, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներին գրեթե ամեն ինչ թույլատրված է։ Դա տարբեր կերպ է արտահայտվում` թերի տեղեկություններ հրապարակելուց մինչև ապատեղեկատվություն, պրոֆեսիոնալ մոնտաժից մինչև վատ մոնտաժ ու ծաղր։ Կան կայքեր, որոնք սիրում են իրերն իրենց անուններով կոչել, և ոչ ոք չի պատրաստվում փակել այդ կայքերը։

Այս կամ այն գործչի հասցեին ակնարկներով կամ ուղիղ մեղադրանքներով ուղեկցված հեգնանքն, օրինակ, լսարանի մոտ ձևավորում է մեկնաբանությունների ու գնահատականների ուղղվածությունը։ Մյուս կողմից, խոսքի ազատության արտահայտումը հագեցած է աննկարագրելի քանակությամբ գովազդով ու երբեմն կասկածելի որակի կոմերցիոն ու ժամանցային ծրագրերով։ Բայց այդպիսի հաղորդումներն էլ են եթերում հայտնվում։

Ընդհանրապես, 26 տարվա ընթացքում ԶԼՄ-ների փակման դեպքերը եզակի են, հիմնականում մեկ-երկու հեռուստաընկերության է վերաբերել։ Ու այդ փակումներն ավելի շուտ «անձնական» բնույթ են կրել, քան որևէ մեկին լռեցնելու նպատակ հետապնդել։ Երբ, օրինակ, արգելում էին կուսակցության գործունեությունն ու այդ կուսակցությանը պատկանող լրատվամիջոցը, տեղեկությունը շատ հանգիստ գալիս էր այլ աղբյուրներից։

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Սիմոնյանը պատրաստ չէ իր աշխատակիցներին զոհաբերել ԱՄՆ-ի քմահաճույքով

Այսօր Հայաստանում ներկայացված են օրենսդրությամբ թույլատրվող գրեթե բոլոր տեսակետներն ու ուղղվածությունները։ Այլ բան է` որքան արդյունավետ է այս կամ այն քարոզչությունը։ Եվ այստեղ մենք մոտենում ենք հայկական լրագրության որակի թեմային։ Ստիպված եմ խոստովանել, որ իրավիճակն անմխիթար է։ Ցանկացած լրատվամիջոց, որը լայն կամ միջին լսարան ունի, որպես կանոն` ունի մեկ կամ մի քանի լավ լրագրող, որոնց շնորհիվ ու որոնց շուրջ կառուցվում է տվյալ ԶԼՄ-ի կոնտենտը։ Իսկ մեծամասնությունը, վառ անձնավորությունների պակասի պատճառով, ստիպված է բավարարվել ուրիշների տեղեկությունները փոխանցելով, քանի որ հասկանում է՝ եղած ուժերով սեփական վերլուծություն անելու փորձեր ավելի լավ է չանել։

Բացի այդ. եթե խոսենք իշխանամետ լրատվամիջոցների մասին, որտեղ խոսքի ազատությունն իշխանություններն են սահմանափակում, ապա այստեղ ամեն ինչ պարզ է։ Նույնը վերաբերում է ընդդիմադիր, իրենց անկախ հռչակած ԶԼՄ-ներին։ Այստեղ էլ նույն սահմանափակող գործոնները կան, չէ որ ընդդիմադիր լինելը չի նշանակում աշխատել «խոսքի ազատության» կանոններով։ Բոլորն էլ տաբու թեմաներ ունեն, ինչը պայմանավորված է տնտեսական հանգամանքներով, քաղաքական համակրանքով ու հակակրանքով և ուրիշ գործոններով։ Դա կարող է միանգամից աչք զարնել, կարող է ոչ այնքան ակնհայտ լինել, բայց այս կամ այն լրատվամիջոցի ընդհանուր ուղղվածությունը միշտ ակնհայտ է։

Այնպես որ, մեծ հաշվով, այսօր Հայաստանում խոսքի ազատության հետ կապված խնդիր չկա, իսկ որոշ փոքր հարցերը բավականին արագ են լուծվում։ Ու եթե ԶԼՄ-ն սահմանափակվում է թեմատիկայի ու ուղղվածության հարցում, ապա հենց ինքն է իրեն սահմանափակում։ Թերևս, բնական է։

Լրահոս
0