04:53 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մարդիկ դեմ են աբորտին

Հայաստանը խճճել է աբորտների հարցը. Եվրոպան կրկին դժգո՞հ է

© AFP 2015/ Eric Feferberg
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
62 0 0

Չորեքշաբթի Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը «Կանանց վերարտադրողական առողջությունն ու իրավունքները» խորագրով զեկույց է ներկայացրել։ Զեկույցում Հայաստանն ու մի շարք այլ երկրներ փաստացի մեղադրվում են աբորտների կանխարգելման միջոցների կիրառման հարցում չափից ավելի փութաջանություն դրսևորելու համար։

Աբորտների հետ կապված խնդրի կյանքիս ընթացքում չեմ բախվել տարբեր պատճառներով, այդ թվում նաև երևի բախտի բերումով։ Բայց ինձ հետաքրքրեց` ինչ են արել մերոնք, որ նույնիսկ ԵՄ հանձնակատարն է մտահոգվել։

Ահա, օրինակ, Մույժնիեկսը գրում է, որ աբորտների հասանելիության հետ կապված հարցերը «շատ կանանց համար խնդիրներ են առաջացնում, սահմանափակում են կյանքի իրավունքները, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, առողջությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատությունը։ Աբորտը պետք է օրինական լինի կնոջ խնդրանքով նրա հղիության սկզբից մինչև վերջ, ու պետք է դադարեցնել «երրորդ կողմի» թույլտվությունը ստանալու պրակտիկան։

Պետք չէ իրավաբան լինել հասկանալու համար, որ ապօրինի աբորտները միշտ էլ հետապնդվել են, այդ պատճառով զեկույցում «օրինականության» մասին հատվածը կարելի է վաղուց ձևավորված իրականության փաստագրում համարել։ Այստեղ հետաքրքիր է «երրորդ կողմի» մասին հատվածը։ Ու ընդհանրապես հետաքրքիր է` ինչ փոփոխություններ են կատարվել հայաստանյան օրենքներում։

Պարզվում է` առանձնապես ոչինչ էլ չեն արել, պարզապես մի փոքր բարդացրել են գործընթացը` շեշտը դնելով այն բանի վրա, որ կնոջը համոզեն հետ կանգնել հղիությունն արհեստականորեն ընդհատելու մտադրությունից։ Ավելորդ մանրամասներով չհոգնեցնելու համար հակիրճ ներկայացնեմ իրավիճակը։

Ինչպես և նախկինում, հիմա էլ կինը սեփական ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը (մինչև 12 շաբաթական), միայն թե նախկինում բավարար էր բանավոր դիմելը, հիմա գրավոր դիմում է պետք։

Իսկ 12-ից 22-րդ շաբաթական հղիությունը կարող է ընդհատվել բացառապես բժշկական ու սոցիալական ցուցումների դեպքում։ Բժշկական ցուցում կարող են լինել ոչ միայն կյանքի հետ անհամատեղելի կամ ծանր հաշմանդամության տանող պտուղի հիվանդությունները, այլ նաև հավանականությունը, որ կարող է սեռի հետ կապված հիվանդություններ ժառանգել (օրինակ` հեմոսիլիա, որով միայն տղաներն են հիվանդանում)։ Այդ դեպքում կինը պետք է աբորտի համար գրավոր թույլտվություն տա։

Ընդ որում` հղիությունն ընդհատելու համար կնոջ կամ պտղի մոտ բժշկական ցուցումների առկայությունը պետք է հաստատված լինի փաստաթղթերով, անալիզների ու հետազոտությունների արդյունքներով։

Ինչպես տեսնում ենք, Արևելքի կանանց իրավունքները սահմանափակող սարսափելի կամ տարօրինակ ոչինչ չկա։ Այո, արգելված են սելեկտիվ աբորտները, և դա էլ է ճիշտ, թեև արի ու ապացուցի, որ աբորտը սելեկտիվ է։ Եթե կինը երեխա չի ուզում, սեռն արդեն կապ չունի։

Գլխավոր թեմաներ