00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի բարդ մաթեմատիկան. ի՞նչ նպատակով են ուռճացրել Հայաստանում ներգաղթյալների ցուցանիշները

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցБеженцы на сербско-венгерской границе
Беженцы на сербско-венгерской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ը 10 անգամ ուռճացրել է Հայաստանում բնակվող ներգաղթյալների թիվը։ Պետական ու հասարակական համակարգում ՄԱԿ–ի մաթեմատիկան չեն հասկանում։

Հայաստանի բնակչության 6.5%-ը ներգաղթյալներ են։ Նման եզրակացության են հանգել ՄԱԿ–ի մասնագետները` հաշվառելով Հայաստանում բնակվող միգրանտներին։ Թե ում են հաշվել և ինչ նպատակով են մեծացրել իրական ցուցանիշները, Հայաստանի պետական ու հասարակական հատվածում դժվարանում են կռահել։

Այս թվերը լսելով` ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը խոստովանեց, որ տրամաբանական որևէ բացատրություն դժվարանում է գտնել։ «Անգամ, եթե ենթադրենք, թե 191 000–ը 28-29 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթածներն են, ովքեր այս պահին բնակվում են Հայաստանում, ապա 658 000–ը ոչ մի տրամաբանական մեկնաբանության չի ենթարկվում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ереван. Площадь Республики - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի առասպելական թվերը. որտեղի՞ց Հայաստանում 191 հազար միգրանտ

Ներգաղթյալների ամենամեծ ներհոսքը Հայաստանի պատմության ընթացքում, Գագիկ Եգանյանի խոսքով, գրանցվել է 1988-92թթ–ին։ Բայց նույնիսկ այդ տարիներին Հայաստան ներգաղթած հայերի թիվը կես միլիոնի չի հասել։

«Ամենամեծ հոսքը դա է, և գնահատվում է 420 000։ Նույնիսկ եթե այս թվին ավելացնենք այդ տարիներին ներքին տեղահանվածներին, այսինքն` մարդկանց, ովքեր ռմբակոծություններից խուսափելով, Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներից տեղափոխվում էին ավելի ապահով վայրեր, դարձյալ այդ թիվը չի կազմում։ Ներքին տեղահանվածները 72 000 էին, եթե ավելացնենք 420 000–ին, ընդամենը 492 000 է ստացվում»,– ասում է Գագիկ Եգանյանը` փորձելով հասկանալ, թե որտեղից են ՄԱԿ–ի մասնագետները «գտել» 658 000 ցուցանիշը։

Ինչ վերաբերում է 191 000–ին, որն, ըստ ՄԱԿ–ի` Հայաստանում այս պահին բնակվող ներգաղթյալների թիվն է, նույնպես Գագիկ Եգանյանի համար հանելուկային է։ Այս պահին Հայաստանում ամենաշատ ներգաղթյալները Սիրիայից են, որոնց պաշտոնական թիվը Հայաստանում չի գերազանցում 22-23 հազարը։ Այլ կերպ ասած` ՄԱԿ–ի այս ցուցանիշը շուրջ 10 անգամ ուռճացնում է։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի համար ևս ՄԱԿ–ի մաթեմատիկան առնվազն անհասկանալի է։ «658 000 երբեք չի եղել, ես նման թիվ երբեք չեմ լսել»,– ասում է նա` դժվարանալով մեկնաբանել, թե ինչ ցուցնիշների վրա կարող են հիմնված լինել ՄԱԿ–ի թվերը։

«Փախստականների փոքր ներհոսք ունեցել ենք նաև Իրաքի պատերազմի տարիներին և վերջին տարիներին` կապված սիրիահայերի ներհոսքի հետ։ Բայց ոչ մի դեպքում նման ահռելի թվերի մասին խոսք լինել չի կարող»,– ասաց Եգանյանը։

Հարցին, թե ինչպես է ստացվել որ այս պահին ՄԱԿ–ի մասնագետները Հայաստանում 191 000 ներգաղթյալ են հաշվառել, Ռուբեն Եգանյանն արձագանքեց` ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ են հասկանում նրանք «ներգաղթյալ» ասելով։

«Եթե դրանք այն մարդիկ են, որ երբեք մեր երկրի բնակիչը չեն եղել, հիմա եկել են Հայաստան, ապա նման թիվ գոյություն չունի։ Եթե նրանք են, ովքեր արտագաղթել, ապա վերադարձել են, դա ևս իրական չէ, քանի որ այս մարդիկ որպես կանոն կարճաժամկետ միգրանտներ են, ովքեր ամեն տարի գնում են աշխատանքային միգրացիայի և վերադառնում են»,– ասում է Եգանյաը։

ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական հարցերով բաժինն օրերս հաշվետվություն էր հրապարակել, որի համաձայն, այսօրվա դրությամբ Հայաստանում բնակվում է 191 000 ներգաղթյալ (միգրանտ)։ Այլ կերպ ասած` ՀՀ բնակչության 6,5 տոկոսը ներգաղթյալներ են։ Թե որտեղից են այս մարդիկ եկել Հայաստան և ինչ ազգի ներկայացուցիչներ են, ՄԱԿ–ը չի բացահայտում։

Ի դեպ, նույն հաշվետվության համաձայն, 2000թ–ին ներգաղթյալների թիվը Հայաստանում շատ ավելի մեծ էր` 658 000, կամ բնակչության 21 տոկոսը։

Լրահոս
0