00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թռչող գյումրեցին. Ռոբերտ Էմիյանի կյանքի ճակատագրական սանտիմետրը

© Sputnik / Лулишов Соломон / Անցնել մեդիապահոցРоберт Эммиян
Роберт Эммиян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հայտնի մարզիկներից շատերը ծնունդով Լենինականից են` Գյումրիից։ Նրանք թե՛ ֆուտբոլիստներ են, նաև` «ոսկե» Արարատի, թե՛ ըմբիշներ, թե՛ բռնցքամարտիկներ և, իհարկե, ծանրորդներ։ Հայաստանն այդքան հայտնի չէ թեթև աթլետներով, թեև 53 տարի առաջ Լենինականում ծնվել է Ռոբերտ Էմիյանը` ոչ միայն հայկական, այլև միութենական և համաշխարհային թեթև աթլետիկայի լեգենդը։

Երբ 9 տարեկան Ռոբերտ Էմիյանին տարել են լենինականցի մարզիչ Մկրտիչ Կարապետյանի մոտ, թեթև աթլետիկայի աշխարհում թնդում էր միայն մեկ հայկական անուն` Իգոր Տեր-Հովհաննիսյան։ Բայց Իգոր Արամովիչը ծնվել էր Կիևում, Հայաստանում չէր մարզվել և չէր ապրել, և նրա ձեռքբերումները չես կարող դասել թեթև աթլետիկայի հայկական դպրոցի նվաճումների շարքը։
Էմիյանն աստիճանաբար է գնացել դեպի իր բարձրագույն ձեռքբերումները` տքնաջան մարզումների միջոցով ։ Նա երբեք չի ցանկացել դառնալ շատերից  մեկը`  ինչ-որ բանի հասնելով միութենական սպարտակիադաների հանրապետական մակարդակում։

Айрин Шарафф с Элизабет Тейлор во время примерок костюмов фильма Клеопатра - Sputnik Արմենիա
Հոլիվուդի լեգենդը. ինչո՞ւ է օսկարակիր Այրին Շարաֆը թաքցրել իր հայկական ծագումը

Ռոբերտը 16 տարեկանում ցատկել է 7 մետր 77 սմ, ինչը համաշխարհային ռեկորդ է եղել նրա տարիքային կարգի համար։ Այդ ժամանակ երիտասարդ ցատկորդին ներառել են ԽՍՀՄ հավաքականում, իսկ նա, կարծես շնորհակալություն հայտնելով դրա համար, առանց երկար մտածելու հաղթահարել է հոգեբանորեն կարևոր ութմետրանոց սահմանագիծը։ Հինգ տարի հետո Էմիյանը Եվրոպայի առաջնությունում` Մադրիդի փակ տարածքներում, նվաճել է իր կյանքի առաջին «ոսկին»` 8,32 մետր արդյունքով։

Դա եղել է ձմռանը, իսկ ամռանը նա նվաճել է եվրոպական ռեկորդը. Մոսկվայում Բարի կամքի խաղերում Էմիյանը ցատկել է 8,61 մետր, իսկ մոսկովյան հաղթանակից մի քանի շաբաթ անց Շտուտգարտում դարձել է Եվրոպայի չեմպիոն արդեն բաց հարթակներում մրցումներում։ Բայց դա եղել է նախապատրաստություն Ծաղկաձորում նրա կյանքի երևի գլխավոր ցատկից առաջ, որը թեև ռեկորդային չի եղել, բայց լեգենդ է դարձել։
Բոբ Բիմոնը համաշխարհային սպորտի և թեթև աթլետիկայի պատմության մեջ մտել է 1968թ-ին Մեխիկոյի օլիմպիադայի եզրափակիչում 8,90 մետր ցատկելով։ Այդ արդյունքն անվանել են «ցատկ դեպի 21-րդ դար», «թռիչք դեպի ապագա», չէ՞ որ նա 55 սմ-ով գերազանցել է Ռալֆ Բոստոնի նախորդ ռեկորդը։ Միայն 23 տարի անց ամերիկացի ցատկորդ Մայք Փաուելը Տոկիոյի 1991թ-ի համաշխարհային առաջնությունում այդ ցուցանիշը բարելավել է 5 սմ-ով։

Մեխիկոյի օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլում մրցումները շարունակելն անիմաստ է եղել։ Բոլորովին ոչ այն պատճառով, որ արևադարձային հորդառատ անձրև է տեղացել, նշելով Բիմոնի թռիչքը, այլ ուղղակի այդ թվերը` 8 մ 90 սմ, որոնք ասես վերցված լինեին ապագայի մասին կինոնկարից, մրցակիցների մոտ վերացրել էին հաղթանակի համար պայքարելու ցանկությունը։ Բոլորը գիտակցում էին, որ տեսանելի ապագայում ոչ ոք ոչ միայն չի կարող գերազանցել անհավանական ռեկորդը, այլ նույնիսկ մոտենալ դրան։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Բոբ Բիմոնի ֆենոմենը խաչ է քաշել ականավոր ցատկորդների մի ամբողջ սերնդի կարիերայի վրա։

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր. «Զայրացնում է, որ անունս փայլում է իմ փոխարեն»

Այդպես էլ պատահել է. փոխվել է թեթև աթլետ ցատկորդների մի քանի սերունդ, մինչև եկել են նրանք, ովքեր չեն վախեցել այդ ռեկորդից։ Նրանց շարքում է եղել Ռոբերտ Էմիյանը. 1987թ-ի գարնան վերջում Ծաղկաձորում համամիութենական մրցումների ժամանակ  «21-րդ դարի ռեկորդին» հասնելու համար չի բավականացրել ընդամենը 4 սմ։
Այդ օրը Ռոբերտ Էմիյանը ցատկել է հեռու և շատ երկար, քիչ է մնացել ցատկելով անցնի ցատկափոսը։ Մրցավարներն իրենց աչքերին չեն հավատացել, սկսել են չափել երկարությունը, չեն գտել, խառնվել են իրար` ճշտելով արդյունքը և վերջապես հայտարարել են` 8 մետր 86 սմ։ «Տեխասյան ծղրիդին» հասնելուն չի բավականացրել ընդամենը մի քանի սանտիմետր։

Արտաքուստ Ռոբերտ Էմիյանն այդքան նման չի եղել հզոր մարզիկին. բարեկազմ,  վայելչագեղ, բայց նիհար, նա ավելի շատ հիշեցնում էր գեղասահորդի։ Թեև, իհարկե, ցատկորդը չպետք է ծանրքաշային լինի. նման մարզիկների համար բարդ է մարզադաշտերի վրա ճախրելը։
Երկու տասնամյակ առաջ նա ավարտել է ակտիվ մարզական ելույթները։ Այդ տարիներին հարցազրույցներից մեկի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչի մասին է երազել, երբ փոքր տարիքում գնացել է թեթև աթլետիկայի մարզումների, Էմիյանը պատասխանել է. «Երազում էի թռչել շատ հեռու»։
Եվ նա թռչում էր։

Լրահոս
0