07:50 17 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.64
  • EUR549.38
  • RUB7.23
Անտուն մարդ

Հասարակ մարդիկ չեն համբերում. ապշեցնող բացահայտումներով երեխաներին չես կերակրի

© Sputnik / Владимир Федоренко
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
17120

Հուսալքված մարդուն միայն մի բան է հետաքրքրում` ինչպես դուրս գալ այն անդունդից, որում նա հայտնվել է։ Այլ հանգամանքներում, եթե նա մի կտոր հաց ունենար, բազմոց և հեռուստացույց, գուցե, և հաճույքով հետևեր գունագեղ բացահայտումներին, ձերբակալություններին և ազատ արձակումներին։

«Թավշյա հեղափոխությունը» երկրի քաղաքացիների կյանքում մի շարք նոր սպասումների, լավագույն ապագայի հույս է ներշնչել։

Այդ սպասումները կան նաև այսօր, առաջին օրերի էյֆորիայի անկումից հետո։ Իհարկե, դեռ շատ քիչ ժամանակ է անցել, սակայն կարելի էր ակնկալել, որ գոնե այդ հույսերից մի քանիսը կսկսեն իրականություն դառնալ։

Այն ոգևորությունը, որով աջակցում էին «հեղափոխությանը», լավատեսական կանխատեսումներ անելու հիմք էր տալիս։ Այժմ էլ դրական սպասումներն այդքան էլ չեն մարել, նախ և առաջ այն պատճառով, որ շատ քիչ ժամանակ է անցել էական բարեփոխումներ սկսելու համար։

Հասարակությունն ակնկալում է, որ աղմկահարույց բացահայտումները, կալանավորումներն ու մեղադրանքների առաջադրումը կառավարության համար երկրորդ պլան կգնան, և նա կսկսի, վերջապես, զբաղվել հասարակ մարդու առօրյա կարիքներով։ Այո, կառավարությունն անփորձ է, ժամանակավոր, սակայն կարելի է գոնե նշել հիմնական ուղղությունները, որոնցով ապագա նախարարների կաբինետը կկարողանա աշխատանքներ տանել, ընդհանուր առմամբ, մարդկանց կյանքի որակն անմիջականորեն բարելավելու ուղղությամբ։

Ներկայացումներով մարդիկ այսօր ապահովված են, մնում է հացի խնդիրը լուծել։ Այո, հացի խնդիրը դժվար լուծելի խնդիր է, սակայն այն լուծելու համար, ինչ–որ բանից սկսել է պետք։  Օրինակ, նրանից, որ գողերին և կաշառակերներին թույլ տան իրավապահները բռնեն. թող յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։

Մոտ մեկ ամիս առաջ, հուլիսի 10-ին,  մի մարդ իր վրա բենզին էր լցրել վարչապետի նստավայրի մոտ և փորձում էր ինքնահրկիզվել։ Այսօր մեկ այլ մարդ ոտքերը գամել էր Հանրապետության հրապարակի նստարանին, չէ՞ որ այնտեղ երկու քայլի վրա կառավարությունն իր նիստերն է անցկացնում։ Գրեթե յուրաքանչյուր օր ոստիկանությունը հաղորդում է տարածում ինքնասպան եղածների և ինքնասպանության փորձ արած մարդկանց մասին` երբեմն առավոտյան  նորությունները սարսափելի գրքի նման ես կարդում։

Այս ամենն, իհարկե, նրա հետևանք է, ինչ տեղի էր ունենում երկրում վերջին 30 տարիների ընթացքում, և ոչ մի դեպքում միայն վերջին երեք ամիսների։

Սակայն, հռչակելով ֆրանսիական հեղափոխության կարգախոսներն ու ավելացնելով դրանց «սեր», կարելի է արդեն մի փոքր հետ կանգնել  քրեա–դետեկտիվային սերիալներից և զբաղվել հասարակ մարդու խնդիրներով, որն անելանելի վիճակից մե՛կ բենզին է վրան լցնում, մե՛կ փորձում ինքն իրեն խաչել նստարանին, այնտեղ, որտեղ իրեն կնկատեն նոր իշխանություն ունեցողները։

Օգնել բոլորին և յուրաքանչյուրին, ով սպասում է այդ օգնությանը, շատ դժվար է, գրեթե անհնար։ Ընտրովի օգնել` անթույլատրելի է, քանի որ անմիջապես հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ օգնեցին հենց այդ կարիքավորին, իսկ մյուսներին` ոչ։ Հուսալքված այդ մարդկանց չեմ համեմատում աղքատների հետ, սակայն եթե բոլոր ողորմություն խնդրողներին, փող բաժանել, կարող է փողը չհերիքել, իսկ մեկին տալով  հարցի առաջ ես կանգնում։

Հուսահատված մարդուն միայն մի բան է հետաքրքիր` ինչպես դուրս գալ այն անդունդից, որում հայտնվել է։ Այլ հանգամանքներում, եթե նա մի կտոր հաց ունենար, բազմոց և հեռուստացույց, գուցե, և հաճույքով հետևեր գունագեղ բացահայտումներին, ձերբակալություններին և ազատ արձակումներին։ Սակայն նրա համար ավելի կարևոր է սեփական երեխաների, ընտանիքի, վերջապես անձամբ իր ճակատագիրը։

Երբ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, անկախ այդ մարզաձևի նկատմամբ ունեցած մեծ սիրուց, ֆուտբոլն առանց բացառության բոլոր հեռուստաալիքների եթերային ժամերը չէր զբաղեցնում 100 տոկոսով։ Հեռուստատեսության աշխատակիցները հաշվի էին առնում, որ կա լսարան, որը բացարձակ այլ սյուժեներով է հետաքրքրվում, և փորձում էին հնարավորինս ամբողջ լսարանն ընդգրկել։

Այն, ինչ արել են մի շարք կառավարություններ անկախության  շուրջ 3 տասնամյակի ընթացքում հասարակ մարդու հետ, որը կախված էր աշխատատեղից, երեք ամսում լուծել հնարավոր չէ։ Գուցե նաև երեք տարվա ընթացքում հնարավոր չլինի, սակայն մի օր պետք է սկսել, և, հավանաբար,  խորհրդանշական 100 օրը, լավագույն ժամանակն է այդ մեկնարկի համար։  Չէ՞ որ նույնիսկ ժամանակավոր կառավարությունը ուզում է մշտական դառնալ, թող որ՝ ոչ ընթացիկ կազմով, սակայն՝ հիմնական։

Այո, երբ սկսում ես մտածել՝ ինչից սկսել, կարող ես թևաթափ լինել։  Սակայն մտածել պետք է, առավել ևս, որ պարզ է, թե ինչին է պետք վերջ տալ` ներկայացումներին, որոնք ի զորու չեն կարիքավորին մի կտոր հաց փոխարինել։

Ըստ թեմայի

Պատժամիջոցները կազդեն ՌԴ–ում աշխատող հայերի վրա. աշխատավարձը կպակասի
Ովքե՞ր են Մարտի 1–ին կրակել Աբրահամյանների տանը հայտնաբերված զենքերից. ԱԱԾ պետ
Վտանգավոր վազք ու անիվների ճռռոց. ե՞րբ Երևանում կլուծեն անցումների խնդիրը
«Ապրիլյան մարտերի» մասնակից նշումը՝ խնդրո առարկա. տղաները բողոքում են
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ