13:07 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
«Տիտանիկ» շոգենավի տախտակամածը

Ջարդերից ու կոտորածից փրկվող հայը, որ փրկվեց նաև «Տիտանիկից»

© history
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
25120

Մի դաժան ճակատագրապաշտական խոսք կա, թե՝ ում վիճակված է այրվել, ջրում չի խեղդվի: Բայց կյանքի կոնկրետ օրինակները, ինչպես ասենք, «Տիտանիկի» փրկված ուղևոր Նշան Գրիգորյանի դեպքում, ցանկացած ասույթից շատ ավելի հետաքրքրական են: Թվում է, թե էլ ինչ կա անցյալ դարասկզբին՝ 1912-ի ապրիլին այսբերգին բախված ու խորտակված «Տիտանիկ» շոգենավի հետ կապված, որ անհայտ մնացած լինի:

Այն, որ «Տիտանիկի» ուղևորների մեջ հայեր էլ են եղել, նորություն չէ: Հասանելի կամ համացանցային բաց աղբյուրներում, այդ թվում՝ «Տիտանիկի հանրագիտարանում» այդ մասին էլ տեղակություններ կան: Բայց ամեն պարագայում, հետաքրքիր է, երբ կոնկրետ մարդու կենսագրության մասին պատկերացում հաղորդող տեղեկությունների ես հանդիպում: 

Նշան Գրիգորյանը (անգլերեն տառադարձմամբ՝ Neshan Krekorian), ըստ այդ տեղեկությունների, ծնվել է 1886 թվականի մայիսի 12-ին, Էրզրումին մերձակա Քղի գյուղում: Թեպետ նրա մահվան վկայականում որպես ծննդյան օր նշված է դեկտեմբերի 1-ը:

Թե ինչ վիճակ է եղել Օսմանյան կայսրությունում և ինչ հետապնդումներ, ջարդեր ու կոտորածներ են կազմակերպվել բնիկ հյության դեմ, մեր ընթերցողին ներկայացնելու լրացուցիչ անհրաժեշտություն չկա:

Իսկ Նշան Գրիգորյանի կյանքին առնչվող հաջորդող մանրամասնությունները իսկապես էլ հետաքրքիր են: Ափսոս, որ ոչ մեկը Ջեյմս Կեմերոնին մեր ազգակցի կյանքի մասին ոչինչ չի պատմել, այլապես նման պատմությունը նրա ուշադրությունից չէր վրիպի: Ինչևէ:

Հայերի, առհասարակ քրիստոնյաների դեմ հալածանքների հերթական ալիքից հետո, 1910-11 թվականներին Նշան Գրիգորյանը մի խումբ հայրենակիցների, համագյուղացիների՝ Արսեն Սիրքանյանի, Հարություն Տեր-Զաքարյանի, Մամփրե Տեր-Զաքարյանի և Դավիթ Վարդանյանի հետ հեռանում է հայրենի եզերքից՝ Կանադա մեկնելու նպատակով: Հետաքրքիր է նաև, որ ոչ թե պարզապես այլ երկիր էին պատրաստվում մեկնել, այլ կոնկրետ տեղ՝ Կանադայի Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաք, Փոլ Մարտինի մոտ:

Կան հիշատակումներ, թե Նշան Գրիգորյանն անտոմս ուղևոր է եղել, նույնիսկ, որ Մարսելում ինչ-որ մեկին կաշառելով է հայտնվել ճակատագրական նավում:

Բայց ի հակառակ այդ վարկածի, նշվում է, որ վաճառված տոմսերի ցանկում առկա է, որ Նշան Գրիգորյանի տոմսի համարն էր՝ 2654, իսկ տոմսն էլ արժեր 7 ֆունտ ստերլինգ:

Հայտնի է նաև, որ Նշան Գրիգորյանը Շերբուրում է նավ բարձրացել՝ հեռավոր ամերիկյան մայրցամաք ճանապարհ ընկնելով որպես երրորդ դասի ուղևոր: Հետագայում նա պատմել է հարազատներին, որ այդ երրորդ կարգի նավախցում (E-57 սենյակ, F-տախտակամածում) ինքն ասես փակի տակ լիներ:

Ճակատագրական բախման ժամանակ Նշան Գրիգորյանը նավախցում է եղել, իր մահճակալին պառկած: Նա, կարելի է ասել, արագ է կողմնորոշվել և կարողացել է հասնել վերին տախտակամած, ավելին, հաջողել է նստել փրկանավակներից մեկը, ավելի ճիշտ՝ ցատկել դրանցից մեկի մեջ:

Ճիշտ է, հետագայում նա թոքերի բորբոքում է ստացել, բայց դա ոչինչ է, եթե հաշվի ես առնում, թե ինչից է փրկվել: Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բուժվելուց հետո, Նշան Գրիգորյանը ի վերջո հասնում է Կանադայի Օնտարիո նահանգի Բրենթֆորդ քաղաք, որտեղ շարունակում է բուժումը:

Վերջիվերջո, աղետից փրկվելուց վեց տարի անց, 1918-ին Նշան Գրիգորյանը տեղափոխվում է Սենթ Քաթարինս քաղաք, ամուսնանում Պերսա Վարդանյանի հետ, աշխատում «Ջեներալ Մոթորս» ընկերության ավտոմոբիլների գործարանում, և  տիկնոջ հետ մեծացնում չորս զավակների:

Титаник
«Տիտանիկ» զբոսանավը

Ասում են, որ հետագա ամբողջ կյանքի ընթացքում Նշան Գրիգորյանն այլևս ոչ մի նավ չի նստել, ինչը միանգամայն հասկանալի է մի մարդու պարագայում, որը «Տիտանիկից» է փրկվել:

Իսկ մահացել է Նշան Գրիգորյանը պատկառելի տարիքում՝ 92 տարեկանում, մայիսի 21-ին, արդեն հիշատակված Սենթ Քաթարինս քաղաքում:

Ըստ թեմայի

Խորհրդային «Տիտանիկը». «Արմենիա» ջերմանավի կործանման գաղտնիքը
Անգլիայում ռեկորդային գնով վաճառվել է «Տիտանիկի» ուղևորի նամակը
«Տիտանիկ» զբոսանավից թխվածքաբլիթն ամենաթանկն է աշխարհում
թեգերը:
Ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ