02:33 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Աշտարակի տարածաշրջանի Աղձք գյուղ

Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
30510

Որքան ավելի շատ ես ճանաչում Հայաստանը, այնքան ավելի շատ է այն զարմացնում` իր գեղեցկությամբ, ուտեստներով, բիբլիական Արարատով ու ոչ միայն։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում տարվա 300 օրն արևոտ է, այստեղ ամենահամեղ ծիրաններն են աճում, աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանն այստեղ է գտնվում և սա դեռ ամենը չէ. հնագիտական գտածոներից յուրաքանչյուրն ինքնատիպ է ու պատմում է զարմանալի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել մի երկրում, որտեղ անհիշելի ժամանակներից հայեր են ապրում։

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Sputnik Արմենիան պատմում է վերջին ժամանակների ամենաաղմկահարույց հնագիտական բացահայտումների մասին։

Չաղմկող ժամացույցների դամբարանը, կամ ժամանակ, որը կանգ է առել…

Ստորգետնյա քաղաք

Այն հայտնաբերվել է 2003 թվականին` Հանրապետության հրապարակի վերանորոգման աշխատանքների ընթացքում. հրապարակի ողջ տրամագծով շինարարական աշխատանքներ էին ընթանում։

Старинный дом в районе Конд
© Sputnik / Andranik Ghazaryan
Հնագույն տուն Կոնդում

Երբ ասֆալտի վերին շերտը հանվեց, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների կտորմեր ու կավե ջրատար խողովակներ հայտնաբերվեցին։

Здание Национальной галереи Армении
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանրապետության հրապարակ

Քաղաքը սփռված է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի վրա և հասնում է մինչև մինչև Կոնդ։ Պեղումները ցույց տվեցին, որ վերին հարկերը քանդվել են դեռևս XVII դարում` երկրաշարժի հետևանքով։ Հայտնաբերվել են նաև 4,5 մետր բարձրություն ունեցող սենյակներ, որոնք միմյանց էին կապում ներքին կամարները կամ դռները։

Улица Абовяна 8. Старый Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Հին Երևան. Աբովյան 8

Շենքերի հիմքն այնքան ամուր է եղել, որ երկրաշարժից հետո մարդիկ շարունակել են ապրել պահպանված հարկերում։

Խոր Վիրապն ու Լենինի դամբարանը՝ Netflix-ի «Վերջին ցարերը» սերիալում

Ուրարտուի դամբարան

Եվս մեկ կարևորագույն բացահայտում է մ.թ.ա 8-րդ դարի դամբարանը, որը գտնվում է Երևանի ամենաամարդաշատ վայրերից մեկում. երևանցիներից շատերի համար հայտնություն կլինի, եթե ասենք, որ ուրարտական եզակի դամբարանը գտնվում է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։

Урартийский музей-мавзолей
© Sputnik / Aram Nersesyan
Ուրարտական դամբարան

Դամբարանը 28 դար պահպանվել է ու մեզ է հասել գրեթե անփոփոխ վիճակում։ Մուտքի դռան հետևում բացվում է հնագույն դամբարանի` լավ պահպանված ամբողջական կառույցը` սրբատաշ տուֆից շարված պատերով, տանիքով ու հատակով։

Урартские гробницы в селе Агцк
© Sputnik / Asatur Yesayants
Ուրարտական դամբարան Աղձքում

Դամբարանում հայտնաբերվել են նաև կանացի իրեր` ձեռագործ պարագաներ, զարդեր` հիմնականում ագաթից ու սերդոլիտից, պատկերազարդ գոտի, ապարանջաններ, որոնք վկայում են, որ հուղարկավորված 5 անձանցից մեկը կին է, որին  հուղարկավորել են տղամարդկանց սրահում։ Սա խոսում է Վանի թագավորությունում կնոջ բարձր վարկանիշի ու իրավունքների մասին։

Հեղնար աղբյուրի անմահական ջուրը և Մարմաշենի գաղտնիքները. ինչ են թաքցնում Ախուրյանի ափերը

Արտաշեսյանների ու Արշակունիների դամբարանները

Հիացմունքի են արժանի նաև 2016 թ. Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայտնաբերված վաղ միջնադարյան (IV դար) բացառիկ գտածոները. Արտաշեսյանների ու Արշակունիների թագավորական պալատները 2,5 մետր բարձրությամբ, տուֆից պատերով շինություններ են, որոնք իրար են միանում կամարակապ առաստաղով։

 

Общий вид исторического комплекса Ахцк после раскопок 2018 года
© Photo :
Աղձքի պատմական համալիր

Այստեղ են գտնվում թագավորական երկու դինաստիաների դամբարանները և Աղձքի եկեղեցին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղադրամներ, զարդեր, քաղաքային մշակույթին բնորոշ կառույցներ։

«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն

Հայերի մոտ քաղաքային մշակույթը զարգացած է եղել դեռևս IV դարում. դրա ապացույցներից է նաև պատմական վայրում հայտնաբերված առաջին սանհանգույցի նախատիպը։ Լեռնային աղբյուրի ջուրը գետնի տակով բերվել է մինչև պալատ։

Погребальная плита раннего средневековья
© Photo :
Տապանաքար վաղ միջնադարում

Նաև սելադոնից պատրաստված սպասք են գտել։ Այն մեծ պահանջարկ ուներ Հեռավոր Արևելքում ու մատակարարվում էր Չինաստանից։ Սելադոնե սպասքը շատ թանկ էր, իսկ դա նշանակում է, որ Աղձքում հարուստներ են ապրել։

Վերին Նավերի դամբարանադաշտում

Եզակի են նաև Արագածոտնի մարզի Վերին Նավերում կատարված պեղումների արդյունքները. առաջին հայացքից հարթ տեղանքում յոթ դամբարան է հայտնաբերվել։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Դամբարաններ Արագածոտնի մարզի Վերին Նավերում

Գտնվել է նաև նահապետ-զորավարի գերեզմանը, որը կառուցել են նրա ցեղակիցները։ Նոր բացահայտումներից ոչ վաղ անցյալում` 2010-2014 թվականներին, երեք դամբարան էր հայտնաբերվել, որոնց մեջ, ըստ ամենայնի, արքայական տոհմի ներկայացուցիչներ են թաղվել։ Այդ պատճառով հնագետներն այժմ այդ վայրը «արքաների հովիտ» են անվանում։ Գտածոները թվագրվում են բրոնզե դարով՝ մ. թ.ա. XXIV-XV դդ։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Դամբարաններ Արագածոտնի մարզի Վերին Նավերում

Հայտնաբերված դամբարանները կարող են հաստատել Իվանով-Գամկրելիձեի վարկածը, ըստ որի Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների հայրենիքն է։ Դամբարաններում հայտնաբերվել են կավանոթներ, որոնք օգտագործվել են զոհաբերության արարողության համար, առյուծի ատամ, ինչպես նաև` խեպեշ տեսակի թուր, որը տարածված է եղել Եգիպտոսում, Սիրիայում, Պաղեստինում, Միջագետքում։

Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում

Հնագետների խոսքով՝ Հայաստանում երկաթե իրեր են օգտագործել հինգ դար ավելի վաղ, քան դրանք տարածում են ստացել հին աշխարհում։

Օդապարուկներ

Հայաստանի տարածքում հայտնաբերված եզակի կառույցները՝ «Անապատի օդապարուկները», հազարամյակների պատմություն ունեն, դրանք Եգիպտական բուրգերից հին են։ Գտածոները կարող են փոխել համաշխարհային քաղաքակրթության արդեն հայտնի պատմությունը։ Դրանցից մի քանիսը քարե դարով են թվագրված (մեր թվարկությունից առաջ XII-VI հազարամյակ)։

Пустынные змеи найденные армянскими археологами в селе  Арагацаван
© Photo : provided by Mariam Shahmuradyan
Արագածավանում հայ հնագետների կողմից հայտնավերված «օդապարուկներ»

Օդապարուկներն ու ագլոմերացիոն տները պատրաստված են անտաշ քարից։ Դրանք հիմնականում գտնվում են ծովի մակարդակից 900-1400 մ բարձրության վրա՝ լեռների լանջերին։

Пустынные змеи найденные армянскими археологами в селе  Арагацаван
© Photo : provided by Mariam Shahmuradyan
Արագածավանում հայտնավերված «օդապարուկներ»

Հայաստանի տարածքում նաև V-ձև փոքր կառույցներ են հայտնաբերվել, որոնք բաղկացած են տարբեր բարձրություն ու հաստություն ունեցող երկու ցածր քարե պատերից։

«Անապատի օդապարուկների» համակարգված հետազոտությունները Հայաստանում սկսվել են 2011 թվականից։

Ըստ թեմայի

Քարահունջը խախտումներո՞վ են պեղել. հնագետներին մեղադրում են, նրանք էլ՝ հակադարձում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Նոր բացահայտում և դիմում դատախազություն. Ամբերդի պահպանվող տարածքը 2013–ին փոխվել է
Դամբարան կողոպտողները. ինչպես պարսիկներին չհաջողվեց կոտրել հայերի ոգին
Ո՞վ է տեղահան արել Զորաց քարերը. նախարարության ու ակտիվիստների տեսակետները հակադիր են
թեգերը:
Երևան, Ուրարտու, դինաստիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ