15:52 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Մինաս Ավետիսյանի հայրական տունը Ջաջուռում

Ջաջուռում գտնվող տան առեղծվածային պատմությունը, կամ այն, ինչ չգիտեինք Մինասի մասին

© Sputnik / Lilit Harutyunyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Լիլիթ Հարությունյան
85310

Շատ շուտով կսկսվեն ականավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի (որին ժողովուրդը պարզապես Մինաս է կոչում) հայրական տան վերականգնողական աշխատանքները։ Թե ի՞նչ է թաքցնում անցած դարի սկզբին հիմնադրված այդ տան ընտանեկան ավանդազրույցը, բացահայտել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հայաստանի հյուսիսում գտնվող Ջաջուռ գյուղի տանը, որտեղ մեծացել է Մինաս Ավետիսյանը, առաջին քարը դրվել է նրա ծնվելուց հետո` 1929 թվականին. Մինասը ծնվել է 1928 թ.-ին։

Նկարչի որդին` Արման Ավետիսյանը պատմում է` տունը երեք փուլով էր կառուցվում. շինարարության երկրորդ փուլում հայտնվեց մեծ սենյակը, խոհանոցը, փոքրիկ մառանը և գոմը։ Իսկ հետո արդեն հայրիկը վերևում ստուդիա կառուցեց։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ավետիսյանների տունը փլուզվեց։ Մինասի որդիները վաղուց էին ուզում վերականգնել «հայրական տունը»` հետագայում այն տուն–թանգարանի վերածելու նպատակով, սակայն սեփական ուժերով դա անել չհաջողվեց։

Сын Минаса Аветисяна, Арман у отчего дома в селе Джаджур, Ширак
© Sputnik / Lilit Harutyunyan
Մինաս Ավետիսյանի որդին` Արամը, Ջաջուռում գտնվող պապի տան մոտ

Ավելի ուշ «Լինսի» հիմնադրամի միջոցներով պատկերասրահի միանգամայն նոր շենք կառուցվեց, որտեղ ցուցադրվում են նկարչի աշխատանքները։ Այն այցելուների առաջ իր դռները բացեց 2005 թվականին։

Իսկ ի՞նչի կվերածվի հայրական տունը, եթե թանգարանն արդեն գործում է։

«Գաղափար կա այն հյուրատան նման մի բան դարձնել, որտեղ կկարողանան մնալ ու ստեղծագործել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արվեստի գործիչներ»,– ասաց Մինաս Ավետիսյանի ավագ որդին` Արմանը։

Նա ծրագրել է Ջաջուռում «արվեստի ինքնատիպ օջախ» հիմնել, վայր, որտեղ կհավաքվեն ստեղծագործ մարդիկ` իրենց գլուխգործոցները կերտելու համար, ինչպես ժամանակին դա անում էր իր հայրը։ Չի բացառվում, որ այստեղ նաև փառատոններ անցկացվեն։

Отчий дом Минаса Аветисяна, село Джаджур, Ширак
© Sputnik / Lilit Harutyunyan
Մինաս Ավետիսյանի հայրական տունը

Արմանը համոզված է` նախաձեռնությունը, նախևառաջ, կնպաստի գյուղի զարգացմանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո անտեսված է։

Տան վերականգնման հարցը երկար ժամանակ օդում կախված էր։ Վերջերս նախաձեռնության մասին իմացել են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում. Արմանի խոսքով` ֆինանսավորում, ամենայն հավանականությամբ, կլինի ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ներդրողների կողմից։

Сын Минаса Аветисяна, Арман у отчего дома в селе Джаджур, Ширак
© Sputnik / Lilit Harutyunyan
Մինաս Ավետիսյանի որդին` Արամը, Ջաջուռում գտնվող պապի տան մոտ

«Արդեն ճարտարապետներ են եկել, որոնք այժմ համարակալում են քարերը, որպեսզի տունն առավելագույնս ճշգրիտ վերականգնեն։ Գիտեք, դա հասարակ շինություն չէ, այլ ինքնատիպ, առեղծվածային մի վայր...», – ասում է Արմանն ու պատմում ընտանեկան ավանդազրույցը։

Մինասի հայրական տան կառուցումը, ինչպես նաև նա ծննդյանը նախորդած այդ պատմությունը, մեղմ ասած, արտասովոր է...

Մինասի որմնանկարները ոչնչացման եզրին են. մշակույթի նախարարությունը դեռ լռում է

«Սովորական հրաշք»

«Մինասի ծնունդից առաջ մի բարձրահասակ, ծեր կին ոտքով գալիս է մեր գյուղ և հարցնում` որտե՞ղ է ապրում  Կարապետը։ Նրան ցույց են տալիս պապիս տուն տանող ճանապարհը։ Անծանոթ կինը, երբ հասնում է պապիս տուն, պնդում է, որ Կարապետը գնա Ջաջուռի մոտակայքում  գտնվող քարի հանք, քանի որ  երազում տեսել է Տիրամորը, որը նրան ասել է, թե այդ հանքի քարերի տակ է թաքնված սուրբ «Նարեկը», որն անպայման պետք է գտնի ջաջուռցի Կարապետը։ Խոսքն, իհարկե, հայ մեծ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» մասին է, որը, ժողովրդական ավանդազրույցի համաձայն, առանձնահատուկ բուժիչ ուժ ունի», – պատմում է Արմանը։

Отчий дом Минаса Аветисяна, село Джаджур, Ширак
© Sputnik / Lilit Harutyunyan
Մինաս Ավետիսյանի հայրական տունը

Արմանի խոսքով`  պապը կարծում է` այդ կինը խենթ է և փորձում է նրան վտարել, բայց կինը շարունակում է համառել և մեկ շաբաթ անընդմեջ գալիս է և պնդում իր ասածն անել։ Ի վերջո, հարևանները սկսում են համոզել Կարապետին, որ կատարի կնոջ խնդրանքն ու նրա հետ գնա հանք (ի դեպ, այդպես էլ ոչ ոք չի իմացել, թե որտեղից է եկել «առեղծվածային» կինը, նշվում է միայն` հեռվից):

Отчий дом Минаса Аветисяна, село Джаджур, Ширак
© Sputnik / Lilit Harutyunyan
Մինաս Ավետիսյանի հայրական տունը

Կնոջից ազատվելու համար, Կարապետն, ի վերջո, համաձայնում է կատարել նրա խնդրանքը. երկուսով գնում են հանք և սկսում ձեռքով քարեր հանել։

«Դե տեսնում ես, ոչինչ չկա», – մի քարը մյուսի հետևից հանելով, փնթփնթում է Կարապետը, և հանկարծ, մեծ քարի տակ, տեսնում է կտորի մեջ փաթաթած և մեղրամոմով պատված արծաթե շրջանակով գիրքը։

Զարմանքից քարացած, նույնիսկ վախեցած, Կարապետը որոշում է գիրքը հանձնել ծեր կնոջը, որպեսզի նա վերցնի այն և հեռանա։ Սակայն կինը պատասխանում է` ո՛չ, Մարիամ Աստվածածինը չի պատվիրել, որ գիրքն ինձ մոտ պահեմ, նա պարզապես ասել է` օգնել քեզ այն գտնել։ Դու պետք է տանես այն և պահպանես այն տանը, որը կկառուցես...

Отчий дом Минаса Аветисяна, село Джаджур, Ширак
© Sputnik / Lilit Harutyunyan
Մինաս Ավետիսյանի հայրական տունը

Համագյուղացիները, լսելով այդ մասին, հասկանում են, որ հրաշք է տեղի ունեցել։ Նրանք մի մարդու պես երդվում են ոչ մեկի չպատմել «գտածոյի» մասին, չէ՞ որ ժամանակներն այլ էին` խորհրդային դարաշրջանում էր...

«Եթե կոմունիստներն իմանային, գիրքն անմիջապես կայրեին, իսկ պապիս` կկալանավորեին։ Ինչևէ, այդ դեպքից հետո պապս սկսում է տուն կառուցել։ Այդ ժամանակ էլ լույս աշխարհ է գալիս հայրս` Մինասը։ Ինձ համար այդ ամենը շատ խորհրդանշական է...», – ասում է Արմանը։

Իսկ ո՞րտեղ է գտնվում այժմ «Նարեկը»։ Արմանի խոսքով` բարեկամները վախեցել են խորհրդային իշխանություններից, և այն թաքցրել տան պատերից մեկում, որտեղ կարմիր տուֆով մի խորշ են դրել` փորագրված խաչով, այնուհետև տունը կառուցել։ 

  • Մինաս Ավաետիսյանը իր արվեստանոցում
    Մինաս Ավաետիսյանը իր արվեստանոցում
    © Sputnik / Юрий Абрамочкин
  • Մինաս Ավաետիսյանի նկարներից
    Մինաս Ավաետիսյանի նկարներից
  • Մինաս Ավաետիսյանի նկարներից
    Մինաս Ավաետիսյանի նկարներից
    © Sputnik / А. Экекян
  • Մինաս Ավաետիսյանի նկարներից
    Մինաս Ավաետիսյանի նկարներից
    А. Свердлов
  • Մինաս Ավաետիսյանի նկարներից
    Մինաս Ավաետիսյանի նկարներից
1 / 5
© Sputnik / Юрий Абрамочкин
Մինաս Ավաետիսյանը իր արվեստանոցում

«Երբ տունը 1988 թվականի երկրաշարժից փլուզվում է, գիրքն անհետանում է։ Ինձ հաջողվեց գտնել միայն խաչով քարը։ Մենք, այն, բնականաբար, թողեցինք տան մոտ, որպեսզի ժամանակին օգտագործենք։ Սակայն, ցավոք, հետո չգտանք։ Հավանաբար, այն գողացել են։ Սակայն, խաչով քարը տեսել եմ սեփական աչքերով», – ասում է զրուցակիցս։

Արամը նաև պատմեց, որ հաճախ և երկար ժամանակով էր հյուր գնում պապին, որը 102 տարի ապրեց և մահացավ երկրաշարժից որոշ ժամանակ առաջ։

 

Ըստ թեմայի

Մինասի ծննդյան օրվա առթիվ նախագահը շնորհավորել է նրա այրուն և հարազատներին
«Ցերեկը» կորցրել ենք, բայց «Գիշերը» կարելի է փրկել. Մինաս Ավետիսյանի որդին ահազանգում է
Մինաս Ավետիսյան. կամուրջ ներկայի և անցյալի միջև
Հայ ավանգարդիստի «հակասթրեսը», կամ Պիկասո չդառնալու 33 փորձ
Մինասի որմնանկարները ոչնչացման եզրին են. մշակույթի նախարարությունը դեռ լռում է
թեգերը:
Գրիգոր Նարեկացի, Արա Մինասյան, Ջաջուռ, Գյումրի, հայեր, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ