11:20 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Իգոր Նովիկով

Հայ ժողովրդի ռուս զավակը, կամ անկախ Հայաստանում անհաղթ «հայկական վագրը» պարտվել էր

© Sputnik / С. Ильин
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
18710

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմել է մեծ մարզիկ Իգոր Նովիկովի պատմությունը, որին «հայկական վագր» էին անվանում։ Այս մարդու ճակատագիրն ու բնավորությունն իսկապես տպավորիչ են։

Նախորդ դարի վաթսունականներին աշխարհում «հայկական վագրից» ուժեղ մարդ չկար։ Նրան տասը տարեկանում Կրասնոդարից տեղափոխեցին Հայաստան։ Ադապտացումը բարեհաջող անցավ, ու շուտով նորաբնակը ցույց տվեց իր բնավորությունը. սկսեց բոլորից լավ լողալ, վազել ու ևս երեք բան բոլորից լավ անել, ինչի համար հնգամարտիկ Իգոր Նովիկովին «հայկական վագր» անունով կնքեցին։

Մանրամասների մեջ չխորանալով ասենք, որ նա օլիմպիական կրկնակի, աշխարհի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ առաջին քաղաքացին, որը գլխավորել է միջազգային սպորտային միությունը։ Շահինյանից, Ազարյանից ու Ենգիբարյանից հետո նա ստեղծեց այն ժամանակների հնգամարտի լավագույն դպրոցներից մեկն ու պատրաստում էր ամեն առումով լավագույն մարզիկներ։

Երևանի հնաբնակները կհիշեն Աբովյանի փողոցի Սպորտկոմիտեի մոտի պաստառը։ Նախկինում այնտեղ էին փակցված համաշխարհային համբավ վայելող մեր մարզիկների լուսանկարները։ Բայց Իգոր Նովիկովի լուսանկարը միշտ առաջինն էր։ Տարիներն անցնում էին, նրա տեղը չէր փոխվում, ժամանակն էր փոխվում։

Իգոր Նովիկովի` մամուլում հրապարակված նամակից. «Ի՞նչ է կատարվում անկախ պետություն դարձած հանրապետությունում. նախագահի կնոջ ընկերուհին, որը կազմակերպչական հարցրի լուծման զրոյական փորձ ունի ու սպորտից բան չի հասկանում, գործուղման ժամանակ կարող է փոխարինել սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչին։ Երբ 2001 թվականին Երևան եկա, պատկերը ողբալի էր։ Լողավազանում փոկ են բուծում, վարդերի փոխարեն կարտոֆիլ են տնկել, լողավազանի վրա տեղադրված 360 արևային մարտկոցները քանդել–տարել էին»։

Անկախ դարձած հանրապետությունում անհաղթ «հայկական վագրը» պարտվել էր, դա տեղի էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք։

Ժամանակն է բացատրելու` երբ ու ինչու են Նովիկովին սկսել «վագր» անվանել։ Այդ անունը նրան տվել է ամերիկյան թերթի լրագրողը, 1959 թվականին ամերիկային Խերշիում աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ։ Անունը «կպավ» նրան։ Ու դրա համար կային բոլոր հիմքերը։

40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում 

Նովիկովի հետ կապված մեկ այլ պատմություն էլ կա, բայց արդեն ինքնաբացահայտման թեմայից։ 1964 թվականին նա հերթական անգամ հաղթեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Կառավարական ընդունելություն էր, Մոսկվայում պարգևատրում էին Օլիմպիադայի հերոսներին

Իգոր Նովիկովը պատմում է. «Ինձ մոտեցավ Անաստաս Միկոյանը, շատ ջերմ խոսեց հետս։ Իսկ երբ մեզ մոտեցավ Ալեքսեյ Նիչկոլաևիչ Կոսիգինը (ԽՍՀՄ Նախարարների խորհրդի ներկայացուցիչը) նրան կատակով ասաց.

«Ալեքսեյ Նիկոլաևիչ, ահա նայեք. Նովիկովը ռուս է, բայց ինձնից լավ է հայերեն խոսում»։ Ալեքսեյ Նիկոլաևիչն ինձ հարցրեց` Հայաստանում ինձ հա՞յ են համարում, թե՞ ռուս։ Պատասխանեցի` «հայ ժողովրդի ռուս զավակ։ Ալեքսեյ Նիկոլաևիչը ժպտաց, երևի հավանեց պատասխանս»։

Ո՞վ էր Իգոր Նովիկովը Հայաստանում։ Հարազատ մարդ` հարազատ միջավայրում։ Ի՞նչ էր դարձել նրա համար Հայաստանը։ Հարազատ տուն։

Մի անգամ ութսունականների վերջին նրան մեր տուն հրավիրեցի` «Իզվեստիա» թերթի գործընկերներիս հետ ծանոթացնելու։ Այն ժամանակ ազգամիջյան սրումներն ուժեղ էին, ուզում էի ցույց տալ, որ Հայաստանում ռուսների նկատմամբ նման բան չկա։ Ու իսկապես չկար։ Բայց մի մանրուք կար։

Գտնել լեյտենանտ Պարսեղովին. զինվորական ճակատագրերի որոնումները շարունակվում են

-Քրոջս ամուսինը ադրբեջանցի է, – խոսակցության մեջ ասաց Նովիկովը։

–Եվ ի՞նչ, զարմիկներդ ազգանունը փոխելու են։

-Ոչ, ինչպես ապրել ենք, այնպես էլ ապրելու ենք։

...Իգոր Նովիկովը Երևանից հեռացավ այն ժամանակ, երբ նրանից խլեցին դպրոցն ու նա անգործ մնաց։ Չի կարելի ասել, որ հանձնվեց, դա իր օրենքներին դեմ էր։

Ըստ թեմայի

Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը
Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները
Տիգրան Մանսուրյանի անցած ուղին մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ. Փաշինյան
թեգերը:
չեմպիոն, օլիմպիադա, Իգոր Նովիկով, սպորտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ