05:44 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Հենրիխ Մխիթարյան

Առանց Հենոյի կամ նրա հետ. ում պետք է հաղթի հավաքականը Եվրո-2020–ի եզրափակիչ հասնելու համար

© Sputnik / Asatur Yesayants.
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
350 0 0

Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում ունի ևս 4 հանդիպում։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն տարբերակները, թե որ դեպքում մեր հավաքականը կարող է նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի բաղձալի ուղեգիրը։

Սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա անմոռանալի դրամայից ու հաղթանակից հետո կտրուկ ավելացան խոսակցությունները՝ Եվրո-2020 ընտրական փուլը վերջապես հաղթահարելու և եզրափակիչ մրցափուլին մերոնց մասնակցելու հնարավորության մասին: Այո, դա հնարավոր է: Բայց ինչպե՞ս, իրադարձությունների ինչպիսի՞զարգացման դեպքում:

Եվ այսպես. J խմբի առաջատար Իտալիայի հավաքականը կարող է հոկտեմբերին ապահովել իր տեղը Եվրո-2020-ում: Ըստ խաղացանկի` իտալացիները հոկտեմբերին նախ հյուրընկալելու են Հունաստանի հավաքականին, ապա մրցակցի հարկի տակ մրցելու են Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Պարզ է, որ երկու խաղերում է ֆավորիտը «Սկուադրա աձուրան» է, և եթե այդ խաղերում Ռոբերտո Մանչինիի թիմը հաղթի, ապա Իտալիան կապահովի առաջին տեղը ընտրական խմբում:

Արցախի դրոշով ակցիայի կազմակերպիչները «պլան Բ» ունեին. ի՞նչ կլիներ, եթե դրոշն ընկներ

Խմբային փուլում պայքարը, մեծ հաշվով, կարող է ծավալվել երկրորդ ուղեգրի համար: Այս պահի դրությամբ երկրորդ ուղեգիրը նվաճելու բոլորից բարձր հնարավորություններ ունի Ֆինլանդիան, որը աղյուսակում երեք միավորով գերազանցում է Հայաստանի հավաքականին: Նախ նշենք, որ հավասար միավորների դեպքում հաշվի են առնվում թիմերի միջև կայացած հանդիպումները, եթե այս դեպքում էլ հավասարություն է, ապա խփած և բաց թողած գնդակները:

1-ին տարբերակ

Հայաստանի հավաքականը պետք է հաղթի առաջիկա չորս խաղերում, ու ընդ որում, Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ մերոնք պետք է առավելության հասնեն երկու գնդակի տարբերությամբ: Եվ եթե դա հաջողվի, ապա մեր թիմի խփած ու բաց թողած գնդակների տարբերությունն էլ պետք է ավելի լավը լինի. քան ֆիններինը:

2-րդ տարբերակ

Հայաստանի հավաքականը նորից պետք է հաղթի մնացած չորս խաղերում (այդ թվում` ֆինների հետ արտագնա խաղում), իսկ ֆինները պետք է պարտվեն իրենց խաղերից որևիցե մեկում, բացի Հայաստանից:

Իսկ մրցակիցների ինչպիսի՞ արդյունքները կարող են նպաստել մեր հավաքականին՝ խմբում երկրորդ տեղ գրավելու համար

Անկասկած, Եվրո-2020-ի երկրորդ ուղեգրի համար պայքարում բախտորոշ կարող է դառնալ հոկտեմբերի 12-ին կայանալիք Բոսնիա և Հերցեգովինա – Ֆինլանդիա խաղը: Պարզ է, որ այդ խաղում կողմերից մեկը միավորներ անպայման կորցնելու է, բայց հարց է՝ քանի՞միավոր: Ոչ–ոքին նպաստավոր արդյունք կհամարվի ֆինների համար, քանի որ նույնիսկ Հայաստանի հավաքականի չորս հաղթանակի դեպքում Ֆինլանդիայի հավաքականը մեկ միավոր ավել կունենա, բայց այստեղ արդեն պետք է հաշվի առնել, թե էլ ում հետ խաղում ֆինները կարող են միավորներ կորցնել: Ֆիններից բացի, Բոսնիայի ու Հայաստանի հավաքականների հետ խաղերից մնում է խաղալ Լիխտենշտեյնի ու Հունաստանի հետ: Այդ խաղերում հաստատ ֆավորիտը Ֆինլանդիայի ընտրանին է, ու դժվար է պատկերացնել, որ եթե ֆինները պարտվեն Բոսնիային ու Հայաստանին, կարող են միավորներ կորցնել մնացած երկու խաղերում: Չնայած ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

Բացի Ֆինլանդիայի հավաքականից, չպետք է մոռանալ նաև Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն: Ճիշտ է` բալկանյան թիմի համար հայերից կրած պարտությունից հետո դժվար է մտածել, որ Բոսնիան կկարողանա շտկել իրավիճակը խմբում: Բայց եկեք պատկերացնենք, որ Բոսնիան է հաղթանակ տանում իր մնացած չորս խաղերում: Դա շատ նպաստավոր արդյունք կհամարվի Հայաստանի հավաքականի համար, քանի որ մերոնք բոսնիացիների հետ այլևս խաղ չունեն անցկացնելու: Հետևաբար, նրանց հաղթանակը ֆինների նկատմամբ, մեզ հնարավորություն կտա մտածել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի մասին:

Մենք դիտարկում ենք տարբերակներ, թե մեր հավաքականի վերջնական արդյունքն ընտրական խմբում ինչպիսին կարող է լինել: Բայց որքան էլ հիմա ցանկանանք բարեհաջող տարբերակներ գտնել, մեր հավաքականի համար մեկ պարտադիր պայման կա՝ հաղթել առաջիկա չորս խաղում: Իսկ դա անելը, իհարկե, հեշտ չի լինի:

Ո՞ւմ լեզուն կպտտվի` ասի, թե մեզ հեշտ խաղեր են սպասում Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Իտալիայի հետ մրցավեճերում: Առավել ևս, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցելու Լիխտեյնշտեյնի հետ առաջիկա խաղին, Ֆինլանդիայի հետ խաղին մասնակցելն էլ դեռ հարցականի տակ է:

Ով մոտ է կանգնած ֆուտբոլին, կընդունի վերը նշվածը, ով ընդամենը հետաքրքրվում է ֆուտբոլով, կասի` իհարկե, կհաղթենք: Ինչպես հաճախ ենք ասում, տվյալ դեպքում անհնարին ոչինչ չկա, և միգուցե ընտրական այս փուլի ավարտից հետո, քննարկելով Հայաստանի հավաքականի արդյունքը, մե՛նք կասենք` անհնարինը՝ակնհայտ:

Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա

Ըստ թեմայի

Ավելի շատ գոլ «Բավարիայի» դարպասին, քան 6 տարում հավաքականում. Սարգիս Ադամյանի սխրանքը
Նա երկու անգամ ստիպեց խաղը սկսել կենտրոնից. մյունխենյան թիմում դեռ երկար կհիշեն Ադամյանին
Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ մարզումներ է անցկացրել
Հնարավո՞ր է հաղթել Ֆինլանդիային. Ջորկաեֆը նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր հաղթաթուղթը
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ