15:06 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (112)
58540

Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ուրբաթն ու 13–ն օրացույցում կրկին միասին են հայտնվել, ու սրա հետ կապված մի քանի հետաքրքիր դրվագ է ներկայացրել։

Ջոն Մանչունյան՝ Անգլիայի ամենաանհաջողակ մարդը

Եկեք անկեղծ լինենք: Երբ առավոտյան տանից դուրս ես գալիս, շտապում ես կարևոր հանդիպման՝ ասենք, նոր աշխատանքի ընդունվելու կամ բանկային գործարք կնքելու, կամ թեկուզ համալսարան՝ քննության, ու հանկարծ ճանապարհդ կտրում է սև կատուն, իհարկե, ամեն կերպ փորձում ես այդ տհաճ միջադեպին նշանակություն չտալ, բայց ենթագիտակցությանդ մեջ ինչ-որ մի փոքր, մի աննշան անհանգստություն այնուամենայնիվ մնում է՝ լավ, չէ՞ր կարող այս անտեր կենդանին կողքի փողոցով անցնել, ինչո՞ւ հենց իմ ճանապարհին հանդիպեց:

Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Երևի հասկանում եք, թե ինչու հենց այսօր որոշեցի խոսել նախապաշարմունքների մասին: Որովհետև այսօր ուրբաթ է` ամսի 13-ը: Կարող եք, իհարկե, ծիծաղել այն մարդկանց վրա, որոնք հավատում են, որ նման օրերին իրենց կյանքում անպայման մի վատ բան կպատահի, կարող եք անվերջ հեգնել, բայց դա ոչինչ չի փոխի՝ կա վիճակագրություն. նման օրերին, երբ ուրբաթ է և ամսի 13-ը, համաշխարհային բիզնեսը կորցնում է գրեթե մեկ միլիարդ դոլար: Մարդիկ չեն ուզում ամուսնանալ, խուսափում են ճանապարհորդել, ինքնաթիռի տոմս գնել, չեն ցանկանում այդ օրը ֆինանսական գործարքներ կնքել: Ու դրա դեմ ոչինչ չես կարող անել: Սա փաստ է: Ինձ մի բան է միայն հետաքրքրում: Ասենք, ես հավատում եմ, որ ուրբաթ 13-ին իրոք պետք է ամեն ինչից զգուշանալ: Այսինքն՝ այդ օրը որոշում եմ որևէ կարևոր գործ չձեռնարկել։ Արդյո՞ք դա կօգնի:

Տեսեք: Սա հավաստի պատմություն է: Նյույորքցի Դազ Բաքսթերը բոլոր նման օրերին, այսինքն, երբ ուրբաթը համընկնում էր ամսի 13-ի հետ, տնից դուրս չէր գալիս, ընդհանրապես անկողնուց էլ վեր չէր կենում, որպեսզի հանկարծ մի բան չպատահի: 1976 թվականն էր, օգոստոսի 13-ը և ուրբաթ: Այն հարկում, որտեղ ապրում էր Բաքսթերը, հին ու փտած հատակը փլուզվեց, նա մահճահակի հետ միասին գահավիժեց ու… Չշարունակեմ: 

Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ

Ավելի լավ է մեկ այլ պատմություն պատմեմ. բրիտանական մամուլում եմ տեսել: Ու չգիտեմ, արդյո՞ք այն մարդը, որին Անգլիայում ամենաանհաջողակ մարդ են համարում, ազգությամբ հայ է: Համենայն դեպս` անուն ազգանունը Ջոն Շերիդան Մանչունյան է: Նախ ասեմ, թե ինչու էր նա անհաջողակի համբավ ձեռք բերել: Այս մարդու հեռուստացույցը 8 անգամ պայթել էր: Պատկերացնո՞ւմ եք՝ սովորաբար հեռուստացույցները շատ հազվադեպ են պայթում, բայց նրա հետ դա պատահել էր ութ անգամ: Մեքենան գողացել էին 5 անգամ: Ու մի անգամ էլ բախտը բերել էր՝ վիճակախաղի տոմսով շահել էր 4 հազար ֆունտ ստեռլինգ: Բայց… Այդ տոմսը թողել էր ջինսի գրպանում ու ջինսը դրել էր լվացքի մեքենայի մեջ:

Բնականաբար` չընդունեցին այդ տոմսը, ասացին` վնասված է, ոչինչ չի երևում: 

Բայց սա ընդամենը նախապատմությունն է: Տեսեք, թե ինչ կատարվեց այդ մարդու հետ 1998 թվականի փետրվարի 13-ին: Երևի կռահեցիք՝ բնականաբար, այդ օրը ուրբաթ էր:

Ուրեմն այդ օրը պարոն Մանչունյանը աշխատանքից տուն էր վերադառնում: Ավտոմեքենայի բենզինը ճանապարհին վերջացավ: Ոտքով գնաց մոտակա բենզալցակայան, բենզինը բերեց, լցրեց: Ընդամենը 100 մետր էր գնացել, երբ մեքենայի անիվը ծակվեց: Փոխելու հնարավորություն չուներ: Ստիպված գնաց մոտակա կանգառը, նստեց ավտոբուս, ավտոբուսն էլ ճանապարհին փչացավ: Տուն հասավ ոտքով: Ու երբ հասավ տուն, հայտնաբերեց, որ տան բանալիները մեքենայում է թողել: Տաքսի վերցրեց, գնաց իր լքված մեքենայի մոտ ու հայտնաբերեց, որ տան բանալիները մեքենայից գողացել են:

Միայն խնդրում եմ՝ ընդհանրացնող եզրակացություններ մի արեք մեր ազգի բախտի մասին: «Յան»-ով ավարտվող ազգանուններ, որքանով ինձ հայտնի է` ունեն իրանցիները, մոլդովացիները, միգուցե նաև այլ ժողովուրդներ: Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ եք հավատում, որ ամսի 13-ին՝ ուրբաթ օրը, անպայման մի վատ բան պատահելու է, անպայման մի բան խափանվելու է: Ես անձամբ համոզված եմ, որ ուրբաթ 13-ի հետ կապված բոլոր խոսակցությունները դատարկ բան են, դատարկ բան են, դատարկ բան են, դատարկ բան են…. Էս ի՞նչ եղավ էս ձայնագրող տեխնիկային։ 

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (112)

Ըստ թեմայի

Եվ բոյկոտը կոչվեց կապիտանի անունով
Մենք` հայերս, կարող էինք հսկայական պետություն հռչակել, բայց ուշացանք
Դավադրությունների տեսություն, կամ ինչ են իշխանությունները թաքցնում ժողովրդից
թեգերը:
Ուրբաթ 13, կատու, Արմեն Դուլյան

Գլխավոր թեմաներ