19:52 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
30320

Sputnik Արմենիայի «Մշակութային հայրաքաղաք» ծրագրի շրջանակում այս անգամ պատմում ենք ոչ թե ճարտարապետական ժառանգության և տեսարժան վայրերի, այլ Գյումրու կենդանի լեգենդներից մեկի մասին:

79–ամյա «ձյաձ» Յուրան, ինչպես նրան անվանում են ճանաչողները, դժվարությամբ է տեղաշարժվում: Ասում է՝ հենց զգաց, որ առողջական խնդիրներ ունի, միանգամից հասկացավ՝ լրագրությունից հեռանալու ժամանակն է, չէ՞ որ լրագրողին ոտքերն են «կերակրում». միշտ շարժման մեջ պետք է լինի...

Մի քանի տարի առաջ, երբ Յուրա Հարությունյանը որոշեց դադարեցնել աշխատանքային ակտիվ գործունեությունը և իրեն նվիրել ընթերցանությանն ու իր հին գրառումները մշակելուն, 1 տարի էր միայն մնում, որ լրացներ լրագրողական աշխատանքային ստաժի 55 տարին, բայց չի զղջում դրա համար և հավաստիացնում է, որ լրագրությունը հնազանդվում է միայն նվիրյալին:

Журналист Юра Арутюнян
© Photo : provided by Yura Harutyunyan
Յուրա Հարությունյան

«Իսկական լրագրողը պետք է մոռանա իր անձնական խնդիրների մասին և իրեն ամբողջովին նվիրի աշխատանքին», - ասում է նա։

Յուրա Հարությունյանը  ծնվել է 1941 թվականին: Գրելու հանդեպ սեր է ունեցել դպրոցական տարիներից.  փոքրիկ հոդվածներ է ուղարկել «Ստալինեց» թերթին, որը հետագայում վերանվանվեց «Կոմսոմոլեց»:

Заметка в газете журналиста Юры Арутюняна
© Photo : provided by Yura Harutyunyan
Յուրա Հարությունյանի` «Կոմսոմոլեցում» տպագրված բանաստեղծությունը

1963 թվականին ընդունվել է ԵՊՀ Ռուսաց լեզվի և գրականություն ֆակուլտետ, իսկ մեկ տարի անց որպես հիմնական աշխատող թղթակցել «Կոմսոմոլեցին» ու հոդվածներ ուղարկել Լենինականի մասին։ «Կոմսոմոլեցին» հաջորդել են «Կոմունիստ», «Գոլոս Արմենիի», «Էպոխա», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը, «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը:

Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնեինք. ի՞նչ է երազում Հայաստանի առաջին կին դիջեյը

Հիշելով այդ տարիները` պատմում է. «Ձեռագիր էի գրում, տանում ավտոկայան, ծանոթների կամ մայրաքաղաք մեկնող պատահական մարդկանց հետ ուղարկում էի Երևան: Պատահել է, որի մինչև նյութը տպագրվել է, 1 ամիս է անցել: Այդ առումով այսօրվա լրատվության օպերատիվությունն ակնհայտ է»:

Журналист Юра Арутюнян
© Photo : provided by Yura Harutyunyan
Յուրա Հարությունյան

Վաստակաշատ լրագրողը վստահեցնում է` սխալ է այն կարծիքը, թե խորհրդային տարիներին լրագրողից միայն ԽՍՀՄ–ը գովաբանող հոդվածներ էին պահանջում:

«Որոշեցի այնպիսի բան անել, որ բոլորը զարմանան ու ուրախանան». գյումրեցու խոսուն տիկնիկները

«Ամիսը 12 հոդված էր պահանջվում, որից 4-ը պարտադիր պետք է քննադատական լիներ։ Իսկ իմ դեպքում 8-9 քննադատական հոդված էր ստացվում: Սխալ է նաև կարծել, թե այդ տարիներին մենք՝ լրագրողներս, ծառայել ենք կոմունիստներին։ Ո՛չ, մենք ծառայել ենք մեր ժողովրդին»,– ասում է նա:

Журналист Юра Арутюнян среди коллег
© Photo : provided by Yura Harutyunyan
Յուրա Հարությունյան
Մասնագիտական գործունեության ընթացքում պատահած բազմաթիվ պատմությունները հիշելիս` մեկի մասին ոգևորությամբ է խոսում։ ... Վաղուց արդեն երիտասարդ չէր, երբ մի օր նրա կողքին կանգնեց մոխրագույն «Վոլգան»: Մեքենայից մի տղամարդ իջավ ու հարցրեց.

- Լրագրող Յուրա Հարությունյա՞նն եք:

- Այո՛, ես եմ։ Ինչո՞վ կարող եմ օգնել:

- Ոչ մի բանով, քանի որ դու… (անպարկեշտ բառ հնչեց) :

Յուրա Հարությունյանը բռունցքով հարվածեց տղամարդու բերանին, վերջինս ընկավ մեքենայի վրա: Նրա ուղեկիցները շտապեցին բաժանել ծեծկռտուք սկսած չափահաս տղամարդկանց: Պարզվեց` ծեծի ենթարկվածը Հարությունյանի քննադատական հոդվածի «հերոսներից» մեկի հարազատն էր:

«Ես ճշմարտացիորեն գրել էի, որ այդ գործարանի ղեկավարությունը պարտականությունները լավ չի կատարում», - հիշում է լրագրողն ու ավելացնում,– ծեծկռտուքից հետո մնացի նույն տեղում, որովհետև պիտի նյութեր հավաքեի ռեպորտաժի համար:

Այդ ընթացքում նրան մոտեցավ մի ոստիկան ու հարցրեց:

-Այստե՞ղ են լրագրողի ծեծել:

-Ո՛չ, հակառակը: Ուզում էին ծեծել, բայց իրենք ծեծ կերան ճշմարտության համար:

Ոստիկանը ծիծաղեց ու ստեղծագործական հաջողություն մաղթեց Յուրա Հարությունյանին։

Журналист Юра Арутюнян среди коллег
© Photo : provided by Yura Harutyunyan
Յուրա Հարությունյանը գործընկերների հետ

«Ամենակարևորը մարդկային գործոնն է ու նվիրվածությունը: Դաժան աշխատանք է։ Հեշտ չէ: Պետք է լավ մտածել այս մասնագիտությունն ընտրելիս»,-նշում է նա։

Հիմա արդեն օրվա հիմնական մասը տանն է անցկացնում՝ մշակելով տարիներ առաջ գրած իր բանաստեղծությունները: Վստահեցնում է՝ եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենար, էլի կընտեր ամենադժվար մասնագիտություններից մեկը՝ որպես զենք գրիչն ընտրելով:

Журналист Юра Арутюнян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Յուրա Հարությունյան

13 փողոցի գաղտնիքը. ի՞նչ է թաքնված Գյումրու հին բանտի տարածքում

Ըստ թեմայի

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները
«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները
Վարչապետի` Իջևանի տան «փեջից» են սարքում. Մկրտչյաններին կերակրող արհեստի գաղտնիքը
թեգերը:
Լրագրող, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ