14:42 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
170020

Ծայրահեղ ծանր իրավիճակներում հայ կանայք հաճախ են արիության, գթասրտության և իմաստնության հրաշքներ ցուցադրում։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններից հենց այդպիսի դրվագներ է իր հոդվածում ներկայացնում Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Արցախցի Շարմաղ տատիկի՝ հրացանը ձեռքին լուսանկարը հայտնվեց մի շարք հայկական և արտասահմանյան պարբերականներում։ Տատիկն 85 տարեկան է, տեսել է 4 պատերազմ, ըստ համոզմունքների պացիֆիստ է (բոլորին խաղաղություն է ցանկանում), ըստ մտքի կառուցվածքի՝ ֆաթալիստ, չի թաքնվում հրետակոծություններից («եթե ինչ-որ բանի վիճակված է կատարվել, այստեղ էլ կկատարվի»)։ Ըստ էության՝ իր հողի իսկական հայրենասեր։

․․․Իսկ հիմա՝ Քնարիկ Մարկոսյանի մասին։ Նա ավելին է, քան պարզապես տատիկ և անգամ ավելին, քան նախատատիկ. նրա կարգավիճակին հանգիստ կարելի է ևս մեկ «նախա» մասնիկ ավելացնել․ տիկին Մարկոսյանը 102 տարեկան է։

Յուրաքանչյուրը, ով տեսել է այս հարգարժան կնոջ ընտանեկան լուսանկարները, որին օվկիանոսից այն կողմ են տեղափոխել, երբ դեռ երեխա էր, հավանաբար ուշադրություն է դարձրել ամերիկյան ինտերիերի ֆոնին լուսանկարված հայերի զարմանալի հանդարտությանը։ Հանդարտությունը այն մտքից, որ 1915թ․-ի ցեղասպանությունը շրջանցել է իրենց և հույս է հայտնվել, որ նա, ով փրկվել և ողջ է մնացել, արդեն կապրի այնքան, որքան Աստված կտա։ Քնարիկ տատին Աստված շատ ժամանակ էր  տվել։ Պարզվում է՝ տեղին։

Նա ապրում է Ֆրեզնոյում (ԱՄՆ), անհանգստանում է նրանց համար, ովքեր պատերազմում են Արցախում։

Кнарик Клара Маркосян
Քնարիկ Մարտիրոսյան

«Ես չեմ ուզում, որ հայերը վերանան երկրի երեսից։ Երևում է՝ թուրքերը փորձում են սպանել բոլորիս։ Ամերիկան Հայաստանին չի օգնում, դա շատ-շատ վատ է»,-ասում է նա։

Հայաստանի օգնեց ինքը՝ Քնարիկ Մարտիրոսյանը․ նա «Հայաստան» Համահայկական հիմնադրամին մեկ միլիոն դոլար է փոխանցել։

Սյուզաննա Խարտալյանն ապրում և աշխատում է Շվեդիայում, իր տատիկի մասին ֆիլմ է նկարահանել, որը մի շարք մրցանակներ է ստացել։

«Իմ տատիկը,- հայկական «Ասպարեզ» պարբերականին տված հարցազրույցում բացատրում էր Խարտալյանը, - բացառիկ կին էր։ Չէր սիրում, երբ իրեն դիպչում էին։ Չէր գրկում ու չէր համբուրում։

Բայց տատիկը միշտ էլ տատիկ է մնում, և թոռներն ուզում էին գրկել նրան։ Երեխաները նաև մի քիչ վախենում էին նրանից՝ ձեռքերի չարագուշակ դաջվածքների պատճառով։

Ի՞նչ է դա, որտեղի՞ց, ինչի՞ համար։ Թոռնուհու «Տատիկիս խարանը» ֆիլմը բացատրում է։ Դա ֆիլմ է այն մասին, թե ինչպես էին ջարդի ժամանակ Դեր-Զոր անապատում թուրքերը հայ աղջիկներին վաճառում արաբական ցեղերին։ Մեծածախ և անհատական։ «Վերցրու` որին ուզում և որքան ուզում ես․․․»։ Ինչպես այսօր են այն անվանում` «տատուն», իսկ իրականում` պարզապես խարանը, հայ աղջիկների մարմիններին դնում էին` ինչպես դաջվածքը՝ ձիու կոնքին։ Պարտադիր կարգով։ Իբրև կենդանու նույնականացման նշան։

Հայերը գերմանացի լրագրողի և Նապոլեոնի հուշերում, կամ մարտի դաշտն ու պատմության փոշին

Մեր օրերում անգամ կենդանիներին խարանում են սառը եղանակով, բայց այն ժամանակ այրում էին շիկացրած երկաթով։ Այդպես էլ ժամանակին վարվել են Խարտալյան տատի հետ։ Այստեղից էլ հենց թոռնուհու աչքին այդքան տարօրինակ վարվելաձևը։

Եվս մի տատիկ՝ Շեյխա-խանումը։ Ադրբեջանուհի։ Լուսանկարն արված է 1993թ․-ի ապրիլին, Քելբաջարի (Քարվաճառի) հատվածում ընթացքող մարտերի ամենաթեժ շրջանում։  81-ամյա ծեր կինը գրկել է ինքնաձիգով զինված տղամարդուն։ «Կալաշնիկովը» ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի ձեռքում է։

Երբ Հացպանյանը մտել է գյուղ, Շեյխա-խանումը մտածել է, թե իր ազգակիցներն են և ասել․ «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Շուտով հայերը քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին՝ մենք գնում ենք, իսկ ձեր հետևից ուղղաթիռ կուղարկենք։ Նրանք հեռացան, իսկ մեզ թողեցին այստեղ, տղամարդիկ փախան՝ կանանց թողնելով»,-Հացպանյանին գանգատվում էր ադրբեջանուհին՝ Քելբաջարի փախած ոստիկանապետի մայրը, չկռահելով, որ իր առջև հայ զինվոր է կանգնած։

․․․Եվս մի տատիկ՝ ոչ հայերի համար դժվար արտասանելի Հայկանդուխտ անունով։ Ծնունդով նույնպես Արցախից, մանուկ հասակում նրան տարել էին Ռուսաստան, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հյատնվել էր Բելառուսում։

Շարունակությունը պատմում է Վիկտոր Պլեշևենյան, որը 18 տարեկանից պարտիզանական պատերազմի զինվոր է եղել Բելառուսի անտառներում, իսկ 70-ական թվականներից հանդիսացել է «Известия» թերթի թղթակցական ցանցի ղեկավարը։

․․․ Հայրենական մեծ պատերազմ, ձմեռ, Բոբրույսկ։ Խուլ անտառի մենավոր հյուղակ՝ ձորակի եզրին։ Մոտակա գյուղը բավականին հեռու էր, բայց Հայկանդուխտ տատն անհրաժեշտ ամեն բան պահեստավորել էր և գյուղ, որտեղ տեր ու տիրական էին դարձել գերմանացիները, գրեթե չէր մտնում։

Այդ գիշեր բացառիկ սառնամանիք էր։ Ձնաբուքը ծածկել էր բոլոր կածանները, և երբ հանկարծ դռան շեմին հայտնվեցին երկու սառած գերմանացիներ՝ ինքնաձիգներով, Հայկանդուխտ տատը ոչ այնքան վախեցավ, որքան զարմացավ։

Գերմանացիները ոտքով-ձեռքով բացատրեցին, որ մոլորվել են, ուզում են մի բան ուտել, տաքանալ և շարունակել ճանապարհը։ Թեև կարելի էր և չբացատրել․ անկոչ հյուրերն այնքան խղճուկ տեսք ունեին, որ դժվար էր նրանցից տհաճություններ սպասել։ Հայկանդուխտը ձեռքով նրանց ցույց տվեց սեղանը, բայց գերմանացիները, ինքնաձիգները թողնելով պատի տակ, մոտեցան վառարանին՝ տաքանալու։ Հայկանդուխտ տատը լուռումունջ վերեցրեց «Շմայսերները», տարավ հարևան սենյակ և միայն դրանից հետո ուտելիք դրեց սեղանին։

«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք

Պատմում է Վիկտոր Պլեշևենյան․

-Երբ մենք սառած ու սոված մտանք խրճիթ, ֆրիցներն արդեն պատրաստվում էին գնալ։ Նրանք զինված չէին, և մենք դեռ չկրակեցինք. միայն հրացանները պահեցինք նրանց վրա։

Իսկ ահա թե ինչ տեղի ունեցավ հետո։

-Հայկանդուխտ տատը  վեցրեց հրացանները, մեզ նստեցրեց սեղանի մոտ։

«Հետո կսպանեք իրար»,-ասաց նա։

-Քանի՞ տարեկան ես,-հարցրեց ինձ։

-Տասնութ։

-Ահա, նրանք էլ կարծես այդքան են,-գլխով ցույց տվեց ֆրիցներին։

․․․Առաջինը հեռացան գերմանացիները։ Զենքը նրանց վերադարձնելով, Հայկանդուխտ տատը դռան շեմին կանգնեց այնպես, որպեսզի իր մարմնով պաշտպանի մեզ։ Գերմանացիները հեռացան՝ հետ չնայելով։ Բուքը սկսում էր հանդարտվել։

Արդյո՞ք իմաստուն արցախցի տատիկը այդպես կվարվեր այսօր պատերազմող Արցախում, և եթե այո՝ արդյո՞ք դա ճիշտ կլիներ։ Չգիտեմ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր, կամ «շուռ տված» հայերի բոհեմական կյանքը
«Եթե Երևանում նստեմ, հետո ինչպե՞ս եմ համերկրացիներիս աչքերին նայելու»
Պրագմատիկների ժամանակը, կամ ինչպես է սփյուռքն օգնում Հայաստանին ու Արցախին
թեգերը:
ադրբեջանցի, Թուրք, հայ, Արցախ, Կին

Գլխավոր թեմաներ