10:19 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Ռուսաստանիցի կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեն «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի շրջանակներում հատուկ մրցանակի արժանացավ

«Տղամարդկություն է պետք, որ մնաս այնպիսին, ինչպիսին կաս». Մինդաձեն հատուկ մրցանակ ստացավ

© Sputnik / Aram Nersesyan ,
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
3010

«Եղիցի լույս» մրցանակաբաշխության հատուկ մրցանակը շնորհվեց բազմաթիվ փառատոնների մրցանակակիր, մեդալակիր, ռուսաստանցի նշանավոր կինոռեժիսորին։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռուսաստանիցի կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեն «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի շրջանակներում հատուկ մրցանակի արժանացավ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ թվով 7–րդ «Եղիցի լույս» մրցանակաբաշխությունը` նվիրված համամարդկային արժեքներ տարածող կինոգործիչներին։

«Շատ զգացված և հուզված եմ այս մրցանակից , որովհետև այն արտացոլում է իմ հայացքներն ու հոգևոր լույսին հասնելու ձգտումը։ Մեծ տղամարդկություն է պետք, որպեսզի դու մնաս այնպիսին, ինչպիսին կաս։ Այս մրցանակն ինձ ոգևորեց. համոզված եմ այն կտա նոր ուժ` իրականացնելու համար իմ գաղափարները և լույսին հասնելու ձգտումը»,– ասաց Ալեքսանդր Մինդաձեն։

«Ոսկե ծիրան » միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով`այս մրցանակը շնորհելու համար հաշվի են առել Ալեքսանդր Մինդաձեի գրող և սցենարիստ լինելու հանգամանքը, նրա մարդկային արժեհամակարգը և վերջին տաս տարիների նրա` կինոռեժիսորի գործունեությունը։ «Արվեստագետի համար շատ կարևոր է, թե ինչ ժառանգություն է թողնելու իրենից հետո։ Բոլորիս ցանկությամբ Մինդաձեն ընտրվեց այս մրցանակի հավակնորդ»,– ասաց Խաչատրյանը:

Մրցանակի հանձնման արարողությունը սկսվեց տերունական աղոթքով։ Միջոցառման վերջում հնչեցին նաև հոգևոր երգեր։

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ «Եղիցի լույս» մրցանակաբաշխությունը
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ «Եղիցի լույս» մրցանակաբաշխությունը

1 / 5
© Sputnik / Aram Nersesyan ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ «Եղիցի լույս» մրցանակաբաշխությունը

Արգելված կադրերը հասանելի են. Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը

Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կավարտվի հուլիսի 14–ին։

Ըստ թեմայի

«Ոսկե արմավենու ճյուղը»` «Ոսկե ծիրանում». 16-րդ անգամ Երևանում մեկնարկեց կինոփառատոնը
16-ամյա «Ոսկե ծիրանն» ու նոր տարբերանշանը. տոնական ֆոտոշարք
Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞. «Ոսկե ծիրանը» թեժ ամառ է խոստանում
թեգերը:
ֆիլմ, մրցանակ, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ