00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը 2020թ-ից չի վախենում

© Пресс-служба Министерства ФинансовОбсуждение с журналистами в министерстве финансов РА. Вардан Арамян
Обсуждение с журналистами в министерстве финансов РА. Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020թ-ին ՀՀ պետական պարտքի կառավարումը կհասնի իր գագաթնակետին: Պաշտոնական տվյալներով` Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի նախորդ տարիների պարտքի դիմաց վճարել 921 մլն դոլար: Ֆինանսների նախարարությանը, սակայն, այս հեռանկարը չի վախեցնում:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ առաջին պետական պարտքն անկախ Հայաստանի կառավարությունը վերցրել է 1993թ-ին: Այդ պահից սկսած` դրա չափը տարեցտարի աճում է: 2016թ-ին այն ավելացել է ևս 4 տոկոսով և ներկա պահին, ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի խոսքով, ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 607 մլն դոլար է, որից 5.1 միլիարդը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը: Այս գումարը կազմում է ՀՆԱ-ի 54.6 %-ը:

Денежные купюры - Sputnik Արմենիա
Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կամ ինչու ավելացավ Հայաստանի պետական պարտքը

Ի դեպ, պաշտոնական տվյալներով, ՀՀ-ն ամենաշատը պարտք է Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA): Ընդհանուր պարտքի 38.8 տոկոսը հենց այս կազմակերպությանն ունեցած մեր պարտքն է: Երկրորդ տեղում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն է, որին մեր պարտքը 15.8 % է կազմում: Ասիական զարգացման բանկին ունեցած պարտքը 13.2%-ի չափով է, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 4.8 %, Եվրասիական զարգացման բանկին՝ 3.4%:

Օտարերկրյա պետություններից ամենաշատը ՀՀ-ն պարտք է Ճապոնիային՝ 8.2% և Գերմանիային՝ 3.6%: Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ին ունեցած մեր պարտքը ընդհանուր պարտքի կառուցվածքում ընդամենը 0.3% է կազմում:

Պետական պարտքի կառավարումը ՀՀ պետական բյուջեի համար անցնցում դարձնելու նպատակով կառավարությունը տարիներ առաջ թողարկեց առաջին եվրապարտատոմսերը: Դրանց մարմնան ժամկետը լրանում է 2020թ-ին: Ինչը նշանակում է, որ պարտքի սպասարկումը հատկապես թանկ է արժենալու հենց այդ տարում:

«Այս պահին ձևավորված ամբողջ պարտքից 2020թ-ին մարվելու է և տոկոսների տեսքով Հայաստանից դուրս է գալու 921 մլն դոլար, որից 164 մլն-ը տոկոսավճարներն են»,- ասաց Արշալույս Մարգարյանը:

Այս հեռանկարը, սակայն, պետական այրերին այնքան էլ չի անհանգստացնում: Պետական բյուջեի վրա միանգամից ընկնող այս բեռը թեթևացնելու համար կառավարությունն արդեն իսկ հեռահար ծրագիր է մշակել: Պետական պարտքը վերաթողարկվելու է նոր պարտատոմսերի տեսքով:

Заседание Правительства Армении - Sputnik Արմենիա
Կարապետյան. 2017-ի բյուջեն կոշտ է լինելու

«Աշխարհում սովորաբար ընդունված չէ մեկանգամյա մեծ վճար գցել բյուջեի վրա: Դրա համար պետք է հաշվարկից հանել նաև վերաթողարկվող 500 մլն դոլարը: Այսինքն կմնա շուրջ 400 մլն դոլար գումար»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է կառավարությունն արդյունավետ ծախսել պետության վերցրած հարյուրավոր միլիոնների հասնող պարտքի գումարները, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը հակված չէ դրանք «կատարյալ» գնահատել և չի թաքցնում, որ այդ ուղղությամբ անելիքներ կան:

Լրահոս
0