04:49 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Ամուլսար

Եթե այս իշխանությունն ազնիվ է, Ամուլսարի հարցում անաչառ քննություն կիրականացնի. տնտեսագետ

CC BY-SA 4.0 / GeoO / Mountain Amulsar, Armenia (cropped and resized)
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)
23030

Իզուր չէ ասված` որքան անտառի խորքն ես գնում, այնքան ցախը շատանում է: Ճիշտ է` Ամուլսարի վրա անտառ չկա: Դե, ասում են, չէ՞, որ ոսկու սարին խոտ չի աճում: Բայց, կատակը մի կողմ, որքան խորանում ես «Լիդիան Արմենիայի» հիմնավորումներում, այնքան շատանում են հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ամուլսարի շուրջ զարգացումների շարքում կարևոր տեղ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակոնֆերանսը «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ զուգահեռաբար գնահատելով Ամուլսարի հարցում արձանագրված վերջին էական զարգացումները:

««Էլարդ» ընկերության փորձագետների հետ հարցուպատասխանը կարող է 180 աստիճանով շրջել որոշումների օրակարգը, որով վերջին շաբաթների ընթացքում առաջնորդվում էր կառավարությունըև,  հատկապես, վարչապետ Փաշինյանը»,–ասում է Մարգարյանը:

Մեր զրուցակցին ակնհայտ էր, որ «Էլարդի» փորձագետներն ամենևին էլ դրական եզրակացություն չեն տվել, այլ ավելի շատ անորոշություններով ու ռիսկերի որոշակի վկայակոչումներով դիտարկումներ են փոխանցել կառավարությանը: Այսինքն՝ նման դիրքորոշումն ամենևին էլ այն հիմքը չէր, որ 2016 թվականի ՇՄԱԳ-ի (շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատական) հիման վրա հանքի շահագործման վերագործարկումը թույլատրվեր:

«Ընդհակառակը, այն տպավորությունն էր, որ պետք է նոր ՇՄԱԳ արվի, իսկ դա համակարգային գնահատական է։ Հետևաբար, այստեղ պետք է որոշումների նոր տրամաբանություն և նոր օրակարգ ձևավորել: Այնպես որ, սա կարող է լրջորեն ազդել այս նախագծի վրա»,-նշում է Ատոմ Մարգարյանը` նկատելով, որ 2016-ի ՇՄԱԳ-ը հնացած է:

Ղազարյան. «Ամուլսարի հարցում իմ մոտեցումները չեն փոխվել»

Նրա խոսքով` տպավորությունն այնպիսին էր, որ «Լիդիանի» կառավարիչները ասելիք չունեն, որ ամենևին կոնսենսուս չկա «Էլարդի» և «Լիդիանի» գնահատականների միջև։

«Այնպես որ քննչական խումբը, հավանաբար, խնդիրներ կունենա այս իրավիճակում»,-ասում է Մարգարյանը, որի հետ, ի դեպ, նախքան քննչական խմբի վերջին, այդ թվում՝ ծառայողական քննության մասին տեղեկությունների հրապարակումն ենք զրուցել:

Տնտեսագետի գնահատմամբ` միանշանակ չէ նաև այլ ներդրողներին վախեցնելու տեսակետը: Դա երկակի պահ է. ներդրողները, որոնք օֆշորային են, այսպես ասած, նախընտրում են զարտուղի ճանապարհներ կամ ոչ թափանցիկ գործունեություն, կարող է և զգուշանան այս զարգացումներից: Բայց ներդրողները, ովքեր թափանցիկ են գործում, օրինական դաշտում են, ըստ մեր զրուցակցի, հակառակը` համարժեք կընկալեն տեղի ունեցողը: Նա չի կարծում, թե այս ամենը բացասական կազդի Հայաստանի ներդրումային վարկանիշի կամ ներդրողների ընկալումների վրա, և դրա օգտին է խոսում այն, որ ռեյտինգային կազմակերպությունները բարձրացնում են Հայաստանի ներդրումային վարկանիշը:

Մյուս կողմից, տնտեսագետն ինքն էլ ունի մի շարք հարցեր: Մասնավորապես. «Օրինակ`ասվում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 400 միլիոն դոլարի ներդրումներ է արել, ես շատ կուզենայի տեսնել դա բացված: Այն առումով, թե այդ 400 միլիոնի ներդրումներն  ի՞նչ լեգալ ներդրումներ են»,–իր հարցադրում է ուղղում Մարգարյանը:

Ամուլսարի հարցով Ամերիկայի առևտրի պալատը դիմել է վարչապետ Փաշինյանին

Նա նշում է, որ երևում է` հողաշինարարական աշխատանքներ, տեխնիկա, աշխատավարձեր են վճարվել, լեգալ վճարումներ են կատարվել: Բայց նաև հիշեցնում, թե մեր հանքարդյունաբերության ոլորտն ինչ սխեմաներով է աշխատել: «Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության նախկին պետը, որ հայտարարում էր, թե դա ամբողջությամբ կոռուպցիոն սխեմա է, ես շատ կուզենայի, որ այդտեղ էլ քննություն ընթանար և պարզեին, թե կոռուպցիոն ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, մարդիկ թող ի վերջո բացատրություններ տան»,–ասում է Մարգարյանը:

Տնտեսագետը նշում է, որ եթե նախարարների այս կաբինետն ազնիվ է իր ձեռնարկումներում, ուրեմն այս հարցերին պետք է հետամուտ լինի և անաչառ քննություն իրականացնի:

Մեկ այլ հարց. հանքի շահագործման դեպքում առաջացող անխուսափելի թափոնները թափո՞ն են դիտարկվում, թե՞ ոչ: Եթե թափոն են, իսկ խոսքը շուրջ 400 միլիոն տոննայի մասին է, ապա պետք է համապատասխան վճարումներ նախատեսված լինեն յուրաքանչյուր տոննայի համար: Այդ դրվագն էլ է հարցերի տեղիք տալիս:

«Նախկին իշխանությունը աչք է փակել այս խնդրի վրա, հետաքրքիր կլինի տեսնել, թե այս նոր իշխանությունն ինչ է մտածում այս մասին: Սա ընդամենը մի փոքր էպիզոդ է Ամուլսար կոչվող այս պատմությունից: Իսկ էպիզոդներ շատ կան»,-նշում է Ատոմ Մարգարյանը:

Նա նաև ընդգծում է էական մի հանգամանք. Ամուլսարի ու ընդերքում առկա ոսկու պաշարների մասին, անկասկած, հայտնի է եղել դեռևս 1960-70-ականներից: Բայց գիտնականները, մասնագետները ուսումնասիրել են հարցը ու հանգել այն համոզման, որ հանքը չի կարելի շահագործել: Այն հնարավոր չէր շահագործել նաև 80-ականներին, և այսօր էլ, ըստ տնտեսագետի, չի կարելի շահագործել, որովհետև եղած տեխնոլոգիաները թույլ չեն տալիս դա անել անվնաս, առանց շրջակայքը վտանգելու:

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)

Ըստ թեմայի

«Էլարդի» մասնագետներն ուղիղ եթերում կպատասխանեն Ամուլսարի փորձաքննության մասին հարցերին
«Մտածելու շատ բան կա». Փաշինյանը Ամուլսարի հարցով քննարկում է ունեցել «Էլարդի» հետ
Միքայելյան. ««Էլարդի» զեկույցն այնպես է գրված, որ ով ինչպես ուզի՝ կարող է մեկնաբանել»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, հանքարդյունաբերություն, հանք, տնտեսագետ, Լիդիան, Ամուլսար

Գլխավոր թեմաներ