14:49 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Белорусско-украинская граница

Բիզնեսը հարկել նախապե՞ս, թե՞ հետո. պատգամավորները նոր առաջարկ են ներկայացրել

Sputnik
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Բիզնեսը շարունակում են նախապես հարկել, հուսալիության համար։ Սակայն շատ դեպքերում այդ պրակտիկան արդեն չեղարկել են` ԵԱՏՄ երկրներից արտադրական հզորությունների և ապրանքների ներմուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել ԱԱՀ–ի չեղարկումը մաքսակետում ապրանքների ներմուծման ժամանակ։  Այս մասին կառավարությունում քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Այնուամենայնիվ, ներկայիս պայմաններում դրանից հրաժարվելը դեռ դժվար է, ավելացրեց նա։

Հայաստանում էլեկտրամոբիլներ ներմուծողները կազատվեն ԱԱՀ–ից

Ամբողջությամբ ԱԱՀ–ն չեղարկել սահմանին բազմիցս առաջարկել է ընդդիմությունը (այդ թվում նաև նախկին իշխանության օրոք)։ Նման առաջարկով հերթական անգամ հանդես եկավ ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Բիզնեսը պետք է ԱՀՀ վճարի միայն նրանից հետո, երբ կվաճառի ապրանքը։ Իսկ եթե նա դեռ վաճառք չի իրականացրել, ինչի՞ց հարկ վճարի», – հայտարարեց Մելքումյանը։

Համաշխարհային պրակտիկայում ԱԱՀ վճարում են ոչ թե ապրանքը վաճառելուց առաջ, այլ հետո։ Մինչդեռ Հայաստանում ներմուծվող ապրանքներից այն գանձում են անմիջապես` մաքսատանը, իսկ վաճառքից հետո առաջացող ԱԱՀ-ն թողնում գործարարին։ Այլ կերպ ասած` պետությունը բիզնեսից նախապես էր հարկ վերցնում, այնուհետև, հետին թվով, վերադարձնում։ Դրանով հարկային ծառայությունը թեթևացնում էր իր գործը. ձեռնարկատիրոջից անմիջապես էին գանձում հարկը, և ոչ թե հետագայում փնտրում նրա ապրանքը (և նրան անձամբ)։

Ու՞մ վրա է մնում պանրի ու գինու հարկը. Հայաստանի իշխանությունը փոխում է օրենսգիրքը

Սակայն, մյուս կողմից, դրանից տուժում է բարեխիղճ բիզնեսը։ Ապրանքի ներմուծման և վաճառքի ընթացքում ժամանակ է անցնում. եթե դրանք արագ սպառման ապրանքներ են, ապա 2-3 շաբաթ, իսկ եթե այլ ապրանքներ (օրինակ` շինանյութ), ապա մի քանի ամիս։ Այդ ընթացքում բիզնեսը սպասում է, մինչև կվաճառի ապրանքը և կկարողանա հետ ստանալ ԱԱՀ–ն։  Արդյունքում` բիզնեսը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում և բարձրացնում ապրանքի գները։

Տեղական արտադրանքին նախապատվությունը տալու համար, իշխանությունը մի քանի տարի առաջ արտադրական հզորությունների(այսինքն` սարքավորումներ և հումք) ներմուծման ԱԱՀ–ն սահմանին չեղարկեց։ Բացի այդ, ավելի հեշտ է դարձել Եվրասիական միությունից ապրանքների ներկրումը։ Դրանց ներմուծման դեպքում, ԱԱՀ–ն միանգամից չի վճարվում, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Այդպիսով, բիզնեսը  լրացուցիչ 40-50 օր ունի։ Այդ ընթացքում մեծամասամբ հնարավոր է հասցնել վաճառել ապրանքը։

«Այնպես որ ԱԱՀ–ի գանձումը բավական մեղմացրել են։ Իսկ եթե ընդհանրապես հրաժարվեն սահմանին ԱԱՀ գանձելուց, ստիպված կլինեն փոխել Հարկային օրենսգրքի միանգամից  մի քանի հոդված, իսկ այդ ամենը երկարատև քննարկումներ է պահանջում», – նկատեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նշենք, որ ներմուծվող ապրանքներից հարկվող ԱԱՀ–ն ապահովոմ է բյուջետային եկամուտների զգալի մասը։ 2018 թվականին այդ մասով շուրջ 297 մլրդ դրամ էր հավաքվել, կամ բյուջեի եկամտի մոտ 24%–ը։

Ըստ թեմայի

«Բագրատաշենում» անընդհատ հերթեր են գոյանում. Մելքումյանը գտել է խնդրի լուծումը
Ստվերի դեմ պայքար, իրական մրցակցային միջավայր. ներդրողները դեռևս սպասման փուլում են
«Ջերմուկ Գրուպն» ու երկու այլ ընկերություն կառավարությունից արտոնություններ ստացան
Ներկրողները փակուղում են հայտնվել. Ճապոնիան փակել է մեքենաների աճուրդները Հայաստանի համար
թեգերը:
մաքսատուրք, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Միքայել Մելքումյան, հարկեր, բիզնես, Պատգամավոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ