06:08 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Գագիկ Ծառուկյան

Ուզում ես Ծառուկյանին հունից հանե՞ս. ԲՀԿ առաջնորդը` «Սերամիզիան» սպասքի գործարանի բացմանը

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
380 0 0

«Սերամիզիան» կերամիկական սպասքի գործարանի կառուցման համար նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. «Սերամիզիան» կերամիկական սպասքի գործարանը 500-1000 աշխատատեղ կապահովի։ Այս մասին գործարանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ գործարանի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այժմ գործարանի աշխատողների թիվը 35–ն է, քանի որ մասնագետներ չունենք։ Պատրաստ ենք գործարանում աշխատել ցանկացողներին 1 ամսով ուղարկել Իտալիա` վերապատրաստման»,–ասաց ԲՀԿ առաջնորդը։

Գործարանը կառուցվել է Multi Group կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի 2020–ի բյուջեի մասին` Ծառուկյանը պատասխանեց, որ բյուջեն դեռ չեն քննարկել, տվել են համապատասխան մասնագետներին, որ կարդան ու եզրակացություն կայացնեն։ Նա հայտնեց նաև, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում ելույթ կունենա, կհայտնի իր տեսակետը բյուջեի մասին։

«Շաքարային» հարաբերություններ․ Փաշինյանի և Ալեքսանյանի լուսանկարը ցնցել է համացանցը

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ թե անգիր է անում տողերը, այլ ձեռքը «պուլսի» վրա է պահում, ու 20 օր կամ 1 ամիս առաջ գիտի` ինչ է լինելու հետո»,–ասաց Ծառուկյանը։

Հարցին, թե այժմ բիզնեսն ու օլիգարխիան տարանջատվա՞ծ են` Գագիկ Ծառուկյանը դրական պատասխանեց, սակայն ավելացրեց, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ չկան։

Լրագրողի նկատառմանը, որ եթե բիզնեսն ու օլիգարխիան տարանջատված են, ինչո՞ւ է Ծառուկյանն Ազգային ժողովի պատգամավոր` վերջինս արձագանքեց, թե` ինքը բիզնեսմեն չէ։ «Ես սեփականատեր եմ։ Բա ո՞վ պետք է լինի պատգամավոր` դո՞ւ ես ուզում պատգամավոր դառնաս։ Էս օրով եկել ու ուզում ես Ծառուկյանին հունից հանե՞ս»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին Ծառուկյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ մանդատից հրաժարվելու հիմքերը չի տեսնում, քանի որ իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման։

Ըստ թեմայի

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը
Նոր աշխատատեղեր, տեղական արտադրության հագուստ. վարչապետը մասնակցել է ֆաբրիկաների բացմանը
«Նաիրիտի» նախկին աշխատակիցներին դատի են տվել ու փոխհատուցում են պահանջում զրպարտանքի համար
թեգերը:
Պատգամավոր, բյուջե, Նիկոլ Փաշինյան, աշխատատեղ, գործարան, գործարար, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ