21:42 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (203)
88 0 0

Ակցիզների վերաբերյալ նախագիծը նախապատրաստվել է այս տարվա հուլիսի 21–ին։ Դա արվում է ծխախոտի արտադրանքի հարցում ԵԱՏՄ երկրների հարկային քաղաքականությունը ներդաշնակեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը պատմել է, թե համաձայնեցման ինչպիսի փուլում է գտնվում ԵԱՏՄ շրջանակում ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը ներդաշնակեցնելու մասին հարցը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵԱՏՄ երկրներում մինչև 2024թ–ը կսկսի գործել ծխախոտի ակցիզի ընդհանուր դրույքաչափ։ Նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները ծխախոտային արտադրանքի ակցիզի միասնական դրույքաչափի մասին համաձայնագիրը կարող են ստորագրել կես տարուց։

Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները

«Մենք արդեն համաձայնեցրել ենք ակցիզների ներդաշնակեցման մեր ընդհանուր ծրագիրը, դա բավական երկարատև գործընթաց է։ Մենք մշակել ենք փոխզիջումային մոտեցում, որը թույլ է տալիս մեզ փուլ առ փուլ շարժվել դեպի ներդաշնակեցում։ Մենք ամրագրել ենք ակցիզային դրույքաչափերը մոտեցնելու մեխանիզմ` ինդիկատիվ դրույքաչափ և դրանից շեղվելու դիապազոն սահմանելու ճանապարհով։ Ծխախոտի վերաբերյալ համաձայնագրում սահմանվել է 35 եվրո ինդիկատիվ դրույքաչափ 1000 ծխախոտի համար և 20 տոկոս միասնական դիապազոն մեր բոլոր երկրների համար», – հայտարարել է Սարգսյանը ՌԲԿ–ին տված հարցազրույցում։

Ծխախոտային ճգնաժամ. ո՞ւմ է շահավետ գնային խառնաշփոթը ակցիզային հարկի բարձրացման պատճառով

Հիշեցնենք, որ համաձայնագրի նախագիծը պատրաստվել է այս տարվա հուլիսի 21–ին։ Դա արվում է ծխախոտի արտադրանքի հարցում ԵԱՏՄ երկրների հարկային քաղաքականությունը ներդաշնակեցնելու համար։

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (203)

Ըստ թեմայի

Ծխելու մասին` թվերով
Խանութների սեփականատերերը հրաժարվում են ծխախոտ վաճառել. «Փաստ»
Ծխողները դժգոհ կլինեն. ծխախոտի վաճառքը սահմանափակող օրինագիծը հավանության արժանացավ
Ծխախոտային ճգնաժամ. ո՞ւմ է շահավետ գնային խառնաշփոթը ակցիզային հարկի բարձրացման պատճառով
թեգերը:
ծխախոտ, Տիգրան Սարգսյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ