06:04 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Հրշեջ մեքենա

Մեկ օրում հրդեհվել է շուրջ 66.36 հա խոտածածկ տարածք. հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով հովտային և նախալեռնային շրջաններում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծել:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-21-ը հրշեջ-փրկարարները մարել են մոտ 66.36 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական  ծառայությունից:

«Հուլիսի 20-21-ը ԱԻՆ ՓԾ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևան քաղաքում՝  4 հա, 2000 քմ, 1000 քմ, 500 քմ, 300 քմ, 1000 քմ, 1000 քմ, 6 հա, 700 քմ, 1000 քմ, 800 քմ, 1500 քմ, 5 հա, 1500 քմ խոտածածկ տարածք է այրվել»:

Խոտածածկ տարածքներում հրդեհներ են գրանցվել նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ,Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Խոտածածկ տարածքներ են այրվել նաև Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1200 քմ և 7000 քմ, Շահումյան գյուղում՝ մոտ 1500 քմ, Այնթապ գյուղում՝ մոտ 1500 քմ, Խաչփառ գյուղում՝ 2500:

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ - Քարաբերդ ավտոճանապարհին և այլն:

Նշենք, որ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է  հրդեհները մեկուսացրել և մարել:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է, որ հուլիսի 21-23-ը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ինչը կարող է հովտային և նախալեռնային շրջաններում բարձր հրդեհավտանգ իրավիճակ ստեղծել:

Հիշեցնենք , որ վերջին օրերին հրդեհներ էին բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի մոտակայքում, Երևանի բուսաբանական այգում և այլուր:

Ըստ թեմայի

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ
Խոտի մեջ նետած ծխախոտի «ուժը», կամ ում շահերից է բխում անապատացված Հայաստանը
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Մարզ, Երևան, հրդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ