13:27 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2519)
263 0 0

Բժշկական կենտրոնից առգրավվել են «Վստրեչի ապերի» մտերիմի հագուստը, որը դեպքի պահին կրել է սպանվածը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Էրեբունիում երեկ  «Վստրեչի ապերի» մտերիմին սպանած անձի ինքնությունը պարզվել է. հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Էրեբունի վարչական շրջանում գտնվող Երկաթուղայինների 2-րդ փողոցում սպանել էին «Վստրեչի ապերի» մտերիմներից մեկին։

«43-ամյա տղամարդու սպանության ենթադրյալ կատարողը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979 թվականին: Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները։ Իսկ դիակի կրծքավանդակի հրազենային վնասվածքից դուրս է բերվել և առգրավվել թվով 5 արճճային պարունակությամբ գնդակ:

Քրեական հեղինակություն Վստրեչի ապերը համաներումով ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Զննության է ենթարկվել նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վարած ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը։ Հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

«Վստրեչի ապերն» ազատ է արձակվե՞լ. փաստաբանի պատասխանը

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահել, կրելը)։

Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը` «Վստրեչի ապերը», հայտնի քրեական հեղինակություն է։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2519)
թեգերը:
Ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ