04:15 03 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Արցախ
Ստանալ կարճ հղումը
207 0 0

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը կարծում է, որ Արցախի իշխանությունները խոչընդոտում են իր առաջադրմանը, քանզի լուրջ մրցակին են համարում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը լուրջ մրցակիցներ չի տեսնում 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Բաբայանն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր, որ 2006թ.–ին առանց իր իմացության իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից։

Նա նշեց, որ արցախցիների հետ արդեն բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ու շարունակելու է ունենալ, որպեսզի ճշտի ժողովրդի դիրքորոշումը, թե որքանով են ընդունում, որքանով չեն ընդունում իր մասնակցությունն ընտրություններին։ Եվ միայն դրանից հետո նա պատրաստվում է ստորագրահավաք սկսել ու առաջադրվել։

Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունները պնդում են, որ նա իրավունք չունի մասնակցել ընտրություններին, քանզի վերջին 10 տարին մշտապես չի բնակվել Արցախում, Բաբայանը հայտարարեց, որ Բակո Սահակյանն էլ այդ խնդիրն ուներ, քանի որ Մոսկվայից եկել էր 1999 թվականին ու 2007 դարձել նախագահ։

«Կարծում եմ՝ սա անում են, որովհետեւ իմ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի», – ընդգծեց նա։

Սամվել Բաբայանը նշեց, որ մտադիր է Սահմանադրություն փոխել, որ Արցախի և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենա Արցախի նախագահի կամ խորհրդարանի ընտրություններին մասնակցելու:

«Տվեք հնարավորություն մասնակցելու և պարտվելու, թե՞ գիտեք, որ հաղթելու ենք, դրա համար երկու ոտքը դրել եք մի կոշիկի մեջ: Գնալու ենք և բոլոր այդ բարիերները անցնելու ենք», – նշեց նա:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն` երկրի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հիշեցնենք` Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թ.-ին` հայտնի «Իգլայի» գործի շրջանակում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Հայաստան բերելու համար։ Բաբայանը կալանքից ազատվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո` 2018 թվականի հունիսին։ Վճռաբեկ դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի` 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը։

Բաբայանը պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Ըստ թեմայի

Ինչ են բանակցում Ալիևի հետ. Բաբայանը Փաշինյանին կոչ է արել կանգ առնել և փոխել ուղղությունը
թեգերը:
Սամվել Բաբայան, Արցախ

Գլխավոր թեմաներ