09:12 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
ուտեստներ

Խուրջին և ոչ միայն. հայերը Պորտուգալիայում ազգային նոր ուտեստներ են ստեղծել

© Sputnik / Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
22110

Լավաշի մեջ են փաթաթում ոչխարի միսն ու շոգեխաշած բանջարեղենը՝ ավելացնելով եվրոպական շտրիխ` գարեջրով պատրաստած սոուս։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի –Sputnik. Լիսաբոնում հայկական առաջին ռեստորանը բացվել է շուրջ 1 տարի առաջ: Այն արդեն բազմաթիվ այցելուների գրավել է, գրում է Evasoes պորտուգալական պարբերականը։

Սկզբում հայկական ուտեստները փոքր-ինչ հարմարեցնում էին պորտուգալացիների քիմքին` կովկասյան և մերձավորարևելյան համեմունքները փոխարինելով պիրենեյաններով։

«Սակայն աստիճանաբար, մի քանի ամիս անց, սկսեցինք առաջարկել արդեն տիպիկ հայկական ուտեստներ», – ասում է ռեստորանի սեփականատեր Կարինե Սարգսյանը, որն արդեն 10 տարուց ավելի է, ինչ ապրում է Պորտուգալիայում։

Ռեստորանի շեֆ խոհարար Անդրանիկ Մեսրոպյանն արդեն մի քանի նոր ուտեստ է հորինել։ Դրանցից մեկը թզով աղանդերն է, որի մեջ բեզեի հատիկներ է ավելացնում։

Իսկ մյուս կերակրատեսակի շեշտը տիպիկ հայկական է, անունից սկսած՝ «խուրջին»։ Ամեն հանճարեղ բան պարզ է. լավաշ է, որի մեջ տապակած ոչխարի միս և շոգեխաշած բանջարեղեն է փաթաթած։ Դրան որոշել են եվրոպական շտրիխ ավելացնել` գարեջրի հիմքով պատրաստած սոուս։ Իսկ այդ ամենը մատուցում են փակ. լավաշը փաթաթված է վերևի մասում, խինկալու նման։

Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

Իրականում հայկական խոհանոցում կա նման անվանումով կերակրատեսակ: «Խուրջինի» պատրաստման տարբեր եղանակներ կան՝ տարբեր պարունակությամբ: Տարբերակներից մեկը պատրաստվում է հորթի մսով, այն տապակելու վերջնամասում գործածվում է նաև գինի: Հիմնական է լավաշը, որով էլ «փաթեթավորվում» է կերակրատեսակը, ձևավորմամբ հիշեցնելով հովվի ուսապարկ, նույն ինքը՝ խուրջին:

Հայկական տոլման հիացրել է կորեացի լուսանկարչին, իսկ ֆրանսիացուն հիշեցրել է մանկությունը

Մեր հայրենակիցները, անկասկած, օժտված խոհարարներ լինելով, «Խուրջինի» պորտուգալական տարբերակն են հորինել, ըստ երևույթին:

 

Ըստ թեմայի

Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են
թեգերը:
խոհարար, հայ, Ռեստորան, Ուտեստ ֆեստ, Պորտուգալիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ