12:43 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

Ստանալ կարճ հղումը
Աշխարհի խոհանոցները. Հայաստան (52)
116510

Հայերը հնուց ի վեր սննդի մեջ գառան միս են օգտագործել և դրա պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր ունեն։ «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում ներկայացնում ենք այդ բաղադրատոմսերից մեկը։

Հայկական ավանդական` գառան ազդրը շերտավոր խմորում, ուտեստը մեծ պահանջարկ է վայելում ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ օտարերկրացիների շրջանում։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Ժիրայր Սարգսյանը։

Սարգսյանը տնային տնտեսուհիներին առաջարկում է պատրաստման ընթացքում ուշադրություն դարձնել գառան մսի ճիշտ ջերմային մշակման վրա, քանի որ դրանից է կախված ուտեստի համն ու որակը։

Պատրաստման համար անհրաժեշտ է գառան ազդր, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ինչպես նաև կանաչեղենով և ձիթապտղի ձեթով պատրաստված հատուկ սոուս։ Անպայման ավելացնում ենք բուլղարական պղպեղ, սոխ, կանաչի, սխտոր, ձիթապտղի ձեթ։ Դասական շերտավոր խմորը պատրաստում ենք` օգտագործելով ջուր, ալյուր, կարագ, օղի և քացախ։

Սկզբում գառան միսն աղ ու պղպեղով, համեմի սերմերով համեմում ենք։ Վրան լցնում ազդրի համար պատրաստած հատուկ սոուսը։

«Խորհուրդ եմ տալիս ազդրը սոուսի մեջ թողնել առնվազն 6 ժամ։ Որքան երկար, այնքան ավելի համեղ կստացվի», – ասում է խոհարարը։

Մինչ միսը մարինացվում է, խավարտի համար կտրտում ենք բուլղարական պղպեղը, սոխը, սխտորն ու կանաչին։ Ազդրը տապակում ենք ուժեղ կրակի վրա մինչև կարմրելը։ Խավարտի համար շոգեխաշում ենք սոխը, բուլղարական պղպեղն ու սխտորը։ Ավելացնում շաքարավազ, որը շեֆ–խոհարարի խոսքով, ուժեղացնում է բույրը։

Երբ ազդրը պատրաստ լինի, այն դնում ենք այլ տարրայի մեջ։ Ավելացնում սոխ, գազար, թարխուն և ձիթապտղի ձեթ։ Հերմետիկ փակում և ջեռոցում եփում 1 ժամ 40 րոպե։

Հայ խոհարարը ձեռնոց է նետել «պեստոյին». «Հայկական թավիշը» կհայտնվի վաճառասեղանին

Այնուհետև գրտնակում ենք շերտավոր խմորը և դրանով փաթաթում պատրաստի ազդրը։ Վրան քսում ենք ձու և 15 րոպե դնում ջեռոցում։

Մատուցում են` հատուկ սոուսով։

Բարի ախորժակ

թեմա:
Աշխարհի խոհանոցները. Հայաստան (52)

Ըստ թեմայի

Համով Հայաստան. այսպիսի տոլմա չեք համտեսել. ավանդական ուտեստը ոչ ավանդական բաղադրատոմսով
Համով Հայաստան․ հեշտ պատրաստվում է, հեշտ` մարսվում. թեթև, ամառային և համեղ աղցան
Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան
թեգերը:
Զբոսաշրջիկ, ուտելիք, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ