12:25 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (309)
65 0 0

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման։ Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօր տարածած հայտարարության մեջ։

Բրատիսլավայում դեկտեմբերի 4–ին նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները շարունակում են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդությանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ:

«Մենք ողջունում ենք անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին:

Մինասյան. «Հայկական կողմի դիրքորոշումը պարունակում է Մամեդյարովի հայտարարության պատասխանը»

Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես, վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում` պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել»,–ասված է հայտարարության մեջ:

Բրատիսլավայում ստորագրվելիք փաստաթուղթ սեղանին չկա. Փաշինյան

Համանախագահները նաև կողմերին կոչ են անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում՝ 2014-ի հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին: 

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը:

Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ-ին:

Ադրբեջանը կարող է հենակետ դառնալ Սիրիայում հենարանը կորցնող իսլամիստների համար. Փաշինյան

Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում կողմերին բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց հետաձգումների կամ պայմանների:

Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար:

Հիշեցնենք` ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (309)

Ըստ թեմայի

Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ՀՀ-ի ու ԼՂ-ի բնակչության համար. Լավրով
ԱԱԾ–ն զգուշացնում է` նամակագիրը կարող է լինել հայ ներկայացող ադրբեջանցի
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ու Արցախի արտգործնախարարներին
Ինչպես կարող է Մեհրիբան Ալիևայի երազանքը կատարվել. Աննա Հակոբյանը նրան Արցախ է հրավիրել
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Էլմար Մամեդյարով, Հայաստան, Զոհրաբ Մնացականյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ