04:18 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Բժշկասոցիալական փորձաքննության ժամկետի ավարտից հետո ևս արցախցիների կենսաթոշակներն ու սոցիալական այլ հատուցումները կվճարվեն նախկինում սահմանված չափերով։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արցախցիները պատերազմի հետևանքով չեն զրկվի նպաստներից։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի կառավարությունն այսօր հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալու պատճառով քաղաքացիների նպաստների վճարում չդադարեցնելու մասին որոշում է ընդունել։

«Կարևորելով ռազմական դրության պայմաններում քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրների լուծումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 14-ի N 527-Ն որոշմամբ սահմանել է, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020թ․ ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․հունվարի 15-ը»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նույն որոշման համաձայն՝ այդ անձանց կենսաթոշակներն ու սոցիալական այլ հատուցումները կվճարվեն նախկինում սահմանված չափերով։

Կենսաթոշակներն ու այլ հատուցումները կհաշվարկվեն դրանց դադարեցման պահից և կվճարվեն 2020թ․–ի նոյեմբերից սկսած։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը
Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել` քնապարկերով լցված երկու ռեանիմոբիլ
Թուրք–ադրբեջանական նախնական պլանը` բլիցկրիգով գրավել Արցախը, ձախողվել է. Փաշինյան
թեգերը:
Նպաստ, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ