11:21 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
1516 0 0

Փաշինյանի խոսքով` շատ միֆեր կան Շուշիի հետ կապված, շատ տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագայում հերքվում էին։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Շուշիի ընկնելուց հետո երկու անգամ Շուշին ազատագրելու փորձեր են եղել։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամը չի ստացվել ընդհանրապես, երկրորդ անգամ մի խմբին հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում։

«Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և Շուշին շարունակել է մնալ ընկած։ Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված, օրինակ, ինձ հենց այդ օրերին լուր տվեցին, որ հիսուն հոգանոց խումբ կա։ Դա այն ժամանակ էր, երբ մենք արդեն գիտեինք, որ Շուշին ընկել է։ Ես կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում, փոխանցեցի կոնտակտը զինվորականներին, հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ մարդը Ստեփանակերտում է»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ շատ տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագայում հերքվում էին։

Նրա խոսքով` այս պատերազմը ցույց տվեց, որ բանակում առավել կարևոր են հատուկ նշանակության մոբիլ խմբերը։ 2018 թվականից ձեռնարկվեց նման խմբերի ստեղծումը, 2019-ի կեսերին գործի դրվեց այն, սակայն պատերազմի մեկնարկի պահին այդ բարեփոխումները չէին հասել իրենց տրամաբանական ավարտին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 13-ի ժամը 15։00-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի ԶՈւ–ն զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է դադարեցվեն։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ստեփանակերտի մեծ մասն արդեն մաքրված է կասետային ռումբերից
Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը վերջին չորս ու կես տարում չի փոխվել. Փաշինյան
Ինչ կաներ Փաշինյանը, եթե այսօր ինքը լիներ ընդդիմություն
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Շուշի, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ