21:33 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (559)
908 0 0

Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը հեռախոսահամարներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության այն բնակիչները, որոնք պատերազմի պատճառով իրենց տրանսպորտային միջոցները թողել են այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, պետք է սեղմ ժամկետներում դիմեն ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 կամ 55-02 հեռախոսահամարներին»,–նշված է հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (559)

Ըստ թեմայի

Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում
Արդեն շուրջ 7000 արցախցի է վերադարձել Ղարաբաղ. Սերգեյ Շոյգու
թեգերը:
ավտոմեքենա, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ