13:38 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Լուսանկարներ

Երկու տարի սպասում են, մեկ օրում սարքում. կոնյակի տակառների պատրաստումը` լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
13020
  • Տակառի փայտը 2 տարի պետք է չորանա
  • Կաղնու փայտը կոնյակի մեջ ապահովում է որոշ համեր, այդ թվում՝ վանիլի
  • Գործարանում սարքավորումների աղմուկը հաճախ է խլանում տակառագործների ծիծաղից
  • Պահանջվող չափի տակառ սարքելու համար մաթեմատիկական հաշվարկ է պետք
  • Տակառ պատրաստելու տարածքը պետք է տաք լինի, որ մատները զգան գործիքները
  • Կոնյակը խմում են կում–կում, շտապելով էլ լավ կոնյակ չի ստացվի. պետք է հնեցվի
  • Լավ կոնյակ ստանալու համար կարևոր է ոչ միայն խաղողի, այլ նաև տակառի որակը
  • Կոնյակագործության բուն գործընթացը սկսվում է խաղողի մթերումից հետո
  • Տակառներում պահվող սպիրտը գոլորշիանալու հատկություն ունի
  •  Կոնյակագործության բուն գործընթացը սկսվում է խաղողի մթերումից հետո
  • Գոլորշիացած սպիրտը կոնյակագործներն անվանում են «հրեշտակների բաժին»
  • Կիսաշրջազգեստ. այսպես են կոչվում կարկասի վրա շարված տախտակները
  • Տակառ պատրաստողները «խոստովանում» են` սիրում են կոնյակ խմել
  •  Տակառագործի համար ամենահամեղ կոնյակն իր սարքած տակառում հնեցվածն է
  •  Տակառը լինում է հին և նոր. նորն օգտագործվում է թարմ սպիրտի, հինը` պատրաստի կոնյակի համար
  •  Մինչև տակառ դառնալը փայտը մշակվում է, կարկասի վրա հավաքվում, այն ծռում են, հղկում...
  • Տակառ պատրաստելու համար կտրվող կաղնին պետք է լինի առնվազն 100 տարեկան
  •  Տակառագործները սովորաբար տղամարդիկ են լինում, քանի որ այդ գործի համար ուժ է պետք
  • Կարգուկանոնը պարտադիր պայման է տակառագործության գործարանում
  • Տակառներ պատրաստելիս վարպետները զրուցում են դրանց հետ
© Sputnik / Asatur Yesayants
Տակառի փայտը 2 տարի պետք է չորանա

Կոնյակի տակառ պատրաստելը ոչ միայն վարպետություն է պահանջում, այլև փայտի երկարաժամկետ չորացում։ Երկու տարի բացօթյա պահեստում չորացնելուց հետո միայն պատրաստման գործընթացն են սկսում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Փորձառու վարպետը կոնյակի պահման և հնեցման համար մեկ օրում էլ կարող է տակառ պատրաստել, սակայն, մինչև տակառը տակառ դառնա, փայտը երկար ճանապարհ պետք է անցնի։ Տակառագործ Արման

Ղարիբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տակառ պատրաստելու համար նախ համբերատար պետք է լինել։

«Պատրաստի տակառ ունենալն այդքան էլ հեշտ չէ. ինչպես կոնյակի հնեցումը, տակառ պատրաստելը նույնպես համբերատարություն է պահանջում։ Միայն տակառափայտը երկու տարի բացօթյա պահեստում է պահվում, որպեսզի չորանա»,–ասաց նա։

Արարատյան երկրի խորհրդանիշները, կամ ինչպես ճանաչել Հայաստանը

Տակառագործը պատմեց` չորացված փայտն արդեն պետք է հաստոցային մշակման ենթարկվի, մետաղական կարկասի վրա հավաքվի, ծռվի, եզրահատվի, հղկվի... Կոնյակի պահման ու հնեցման տակառները պատրաստվում են միայն կաղնու փայտից։

Հայաստանը գինեգործության հեղափոխության շեմին է. Հարությունյան

Ղարիբյանն առաջին տակառը պատրաստել է 2002թ–ին ու հիմա արդեն չի էլ հիշում` քանի սերունդ կոնյակ է իր պատրաստած տակառներում հնեցվել։ Նա, ի դեպ, Երևանի կոնյակի գործարանի տակառագործության ղեկավարն է։

Ըստ թեմայի

Ջուրը լցնե՞լ, թե՞ ջրի գնով վաճառել խաղողը. աղավնաձորցիներն աջակցության կարիք ունեն
«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից
«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան
Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան
թեգերը:
Լուսանկար, կոնյակ, տակառ, Արման Ղարիբյան, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ