00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լռելու ու խոսելու ժամանակը. Սերժ Սարգսյանի լռության մեկ տարին

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян
XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժողովրդական շարժման արդյունքում իշխանությունից լուռ հեռացած Սերժ Սարգսյանն արդեն մեկ տարի խոստանում է, բայց չի խոսում։ Այդուհանդերձ, լռությունը ժամանակ առ ժամանակ խախտվել է փոքրիկ արտահայտություններով։ Sputnik Արմենիան վերհիշել է, թե երբ ու ինչ է խոսել Սերժ Սարգսյանն անցած 1 տարվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Կգա ժամանակը և Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին կպատասխանի։ Արդեն մեկ տարի ՀՀ նախկին վարչապետն ու նրա քաղաքական թիմն այսպես են արձագանքում Սերժ Սարգսյանի խոսքի նկատմամբ հանրության հետաքրքրությանը։

Թե ինչ կասի իր հրապարակային ելույթում ՀՀ երրորդ նախագահը մեկ տարվա լռությունից հետո, անգամ մասնագիտական շրջանակները դժվարանում են կանխատեսել։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Մեկ տարի անց. ինչու էր սխալ Սերժ Սարգսյանն ու ինչու` ճիշտ Փաշինյանը

«Թե ինչ կասի նախկին վարչապետն այս պահին դժվար է ասել, կսպասենք ասելիքին ու կտեսնենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` միաժամանակ արձանագրելով, որ նախկին նախագահի թիմն այսօր աշխատում է Սերժ Սարգսյանի հնարավոր ասելիքի շուրջ հանրության ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ։

«Ես տեսնում եմ, որ որոշակի PR գործողություն է տեղի ունենում, որպեսզի ծանրակշիռ դարձվի այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը»,– ասաց Բադալյանը։

ՀՀԿ նախագահը վերջին անգամ Հայաստանի հանրությանը դիմել է մեկ տարի առաջ` 2018թ–ի ապրիլի 23-ին, բայց՝ գրավոր։

Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածեց նրա հրաժարականի հայտարարությունը, որում մասնավորապես ասված էր. «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»։ ՀՀ երրորդ նախագահը Հայաստանին մաղթեց «խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն» և լուռ հեռացավ` թերևս թողնելով նաև բազմաթիվ չասված խոսքեր։

Никол Пашинян, Арарат Мирзоян и Сасун Микаелян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշ մանրամասները. Միրզոյանը հիշել է անցած տարվա պատմությունը

Երևի նաև սա է պատճառը, որ 2018թ–ի ապրիլի 23-ից սկսած հանրությունը սպասում է, թե երբ է Սերժ Սարգսյանը ներկայացնելու իր իրական ասելիքը։

Ապրիլի 23-ից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ հանրության մեջ երևաց հրաժարականից 8 ամիս անց` դեկտեմբերի 9-ին։  Երրորդ նախագահը տիկնոջ հետ այցելեց ընտրատեղամաս, քվեարկեց և արագ հեռացավ` անպատասխան թողնելով լրագրողների` իրեն ուղղված հարցերը։

Շուրջ մեկ տարի պահպանված լռությունն առաջին անգամ խախտվեց 2019թ–ի մարտի սկզբին՝ Արցախում: Սերժ Սարգսյանն իրեն ուղղված հարցին արձագանքեց. «երբ անհրաժեշտ գտնեմ, այդ ժամանակ հանրային ելույթ կունենամ։ Հիմա ինչո՞ւ եք ինչ-որ բան պարտադրում»։

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Սերժ Սարգսյանը ստեղծել էր քաղաքական մի իրականություն ու սկսել էր հավատալ դրան»

Եվս մի կարճատև ու նույնաբովանդակ շփում լրագրողների հետ ՀՀ երրորդ նախագահն ունեցավ մարտի 20-ին՝ Շախմատի տանը: ՀՀԿ նախագահը Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» լրագրողի հարցին ի պատասխան կրկին ասաց՝ երբ անհրաժեշտ գտնեմ, այն ժամանակ ելույթ կունենամ:

Չորրորդ ու առայժմ վերջին հրապարակային շփումը լրատվամիջոցների հետ ապրիլի 2-ին էր, Եռաբլուրում, բայց լռությունը դարձյալ կարելի է ասել` չխախտվեց։ Միակ հարցը, որին արձագանքեց Սերժ Սարգսյանը վերաբերում էր ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու վարկածին։ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»,– ասաց Սարգսյանն ու

Լրագրողներին առաջարկեց չխանգարել հիշատակի արարողությանը։

Ի դեպ, այդ օրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոստացավ, որ Սերժ Սարգսյանը նախատեսում է հարցազրույց տալ, ընդ որում` տեղական լրատվամիջոցներին։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 23. Սերժ Սարգսյանի հրաժարականից մինչև գերմանական գարեջրի օր

Ժամեր անց տեղեկություններ տարածվեցին, թե Սերժ Սարգսյանն արդեն հարցազրույց է տվել, բայց ոչ թե տեղական, այլ ռուսական 2-րդ հեռուստաալիքին, և որ հարցազրույցը եթեր է հեռարձակվելու ապրիլի 23-ին։ Որոշ ժամանակ անց այս տեղեկությունները հերքեց ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ով, իբր վարել էր հարցազրույցը։

Խոստացված հարցազրույցը ոչ ռուսական ու ոչ էլ հայկական լրատվամիջոցներում առ այսօր այդպես էլ տեղի չի ցուցադրվել, եթե չհաշվենք երեկ` ապրիլի 22-ին ՀՀԿ գրասենյակում սահմանափակ թվով լրատվամիջոցների ներկայությամբ ասված խոսքերը, որոնք, սակայն ոչ թե լրագրողներին կամ հանրությանն էին ուղղված, այլ միայն ՀՀԿ–ին նոր անդամագրված երիտասարդ կուսակցականներին։

«Ես անկեղծ եմ ասում` շատ ասելիք չունեմ ձեզ։ Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- դարձյալ խոստացավ Սերժ Սարգսյանն` առանց հստակեցնելու, թե երբ է գալու խոսելու ժամանակը։

Լրահոս
0