00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт
Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը Արցախում հանրահավաքի ժամանակ նախանշեց երկրի ապագա զարգացման ռազմավարությունը։ Sputnik Արմենիան փորձագետների հետ զրուցել է այդ նպատակների իրագործման հնարավոր լինել–չլինելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ նախանշեց այն նպատակներն ու խնդիրները, որոնք պետք է պետությունն ու հայ ժողովուրդը լուծեն առաջիկա 30 տարվա ընթացքում։ Մի կողմից` նշված ժամանակահատվածը բավական լուրջ ժամկետ է և վիճահարույց` «հաշվետու լինելու» առումով։ Քննադատները կասեն` «էշ, մի սատկի, գարուն կգա», և գնա ու հասկացիր, թե 30 տարի առաջ ինչ էր խոստացել վարչապետը։ Բայց մյուս կողմից` կոնկրետ ցուցանիշներով և չափանիշներով հստակ օրակարգի ձևակերպումը պետք է դիտարկել դրական անկյան տակ։ Վարչապետը նախանշեց երկրի ապագա զարգացման հստակ ռազմավարությունը։ Այլ հարց է` այդ նպատակները հնարավոր է իրագործել, թե ոչ։ Եվ մենք փորձել ենք պարզել դա։

Журналист следит за выступлением премьер-министра Никола Пашиняна в Степанакерте (5 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը մի քիչ ճոխացրել է Սերժ Սարգսյանի խոստումները. Բադալյանը` վարչապետի ելույթի մասին

Ցանկալի և իրական ժողովրդագրություն

Այն փորձագետները, որոնց շրջանում հարցում է անցկացրել Sputnik Արմենիան, գրեթե միաձայն հայտարարում են, որ դրված նպատակների իրականացումը կախված է տնտեսական զարգացումից։ Հենց տնտեսությունից է կախված` ինչպիսի բանակ, բժշկություն կամ հատուկ ծառայություններ կունենանք 2050 թվականին։

Այսպես, վարչապետը խնդիր դրեց մինչև 2050 թվականը երկրի բնակչության թիվը հասցնել մինչև 5 միլիոնի։ Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով` շատ դժվար է պատկերացնել այս խնդրի լուծումը։

«Ժողովրդագրությունն այն ոլորտը չէ, որում 30 տարվա ընթացքում հնարավոր են նման հեղափոխական փոփոխություններ։ 30 տարվա ընթացքում բնակչության թիվը գրեթե կրկնակի մեծացնելու համար անհրաժեշտ է երկրի լիարժեք, արմատական ձևափոխում, պետք է դառնալ երկրորդ Իսրայել, որտեղ արագընթաց աճ են գրանցում կյանքի բոլոր առանցքային ոլորտները», – ասաց Եգանյանը։

Միգրացիոն սալդոն դեռ բացասական է, և հայտնի չէ` երբ այդ միտումը կփոխվի։

© Photo : PanARMENIAN Photo Ռուբեն Եգանյան
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի - Sputnik Արմենիա
Ռուբեն Եգանյան

Տնտեսական բում և հազարավոր աշխատատեղեր

Հաջորդ կետը վերաբերում է 1.5 մլն աշխատատեղերի ստեղծմանը և 2.5 մլն քաղաքացու աշխատանքով ապահովելուն։ Մինչև 2050 թվականը Հայաստանը նաև պետք է զարգացած արդյունաբերությամբ երկիր դարձնել և 15 անգամ ավելացնել երկրի ՀՆԱ–ն։ Փաշինյանը խոսեց նաև միջին աշխատավարձը 7 անգամ ավելացնելու անհրաժեշտության մասին։ Առողջապահության ոլորտում խնդիր է դրված ապահովել ծառայությունների 100%–անոց հասանելիություն և 20 անգամ ավելացնել տվյալ ոլորտի ֆինանսավորումը։ Նույնքան պետք է ավելացնել կրթական ոլորտի ֆինանսավորումը։

Премьер-министр Никол Пашинян встретился с членами всемирного комитета Панармянских игр (6 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Պետք է կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել. Նիկոլ Փաշինյան

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` Փաշինյանը միայն ռազմավարությունն է նախանշել, երկրի զարգացման ընդհանուր տեսլականը։ Վարչապետն անձամբ է պարզաբանել, որ այս ռազմավարության մեջ դրված թվերը հետագա շտկումների կարիք ունեն։ Այդ առումով թվերի մեջ խորանալն այժմ այդքան էլ ճիշտ չէ, կարծում է Խաչատրյանը։

«Կարելի է երկար վիճել` արդյոք հնարավոր է 15 անգամ ավելացնել ՀՆԱ–ն կամ 1.5 մլն աշխատատեղ ստեղծել, թե ոչ։ Իհարկե, եթե այդ ամենը զուտ տնտեսական տեսանկյունից վերլուծվի, ապա հավանաբար մի շարք սխալ հաշվարկներ կգտնենք։ Բայց չէ՞ որ հարցը միայն չոր թվերը չեն, այլև քաղաքական հավակնություններն ու գլոբալ օրակարգի ձևավորումը», – ասում է Խաչատրյանը։

Տնտեսագետը երբեք չի կիսել այն մարդկանց դիրքորոշումը, որոնք կառավարությունից թվեր են պահանջել։ Նրա համար ավելի կարևոր է փիլիսոփայությունը, որով առաջնորդվում է իշխանությունը։

© Sputnik / Aram NersesyanՎահագն Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի - Sputnik Արմենիա
Վահագն Խաչատրյան

Հզոր բանակ և ուժեղ հետախուզություն

Ոչ պակաս հավակնոտ խնդիրներ են դրված ուժային կառույցների համար։ Մինչև նշված ժամկետը ՀՀ բանակը պետք է ներառվի աշխարհի 20 ամենամարտունակ բանակների ցանկում։ Այստեղ ևս փորձագետներն այդքան էլ լավատեսորեն չեն տրամադրված։ Ինչպես կարծում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը, նման ժամկետների համար շատ դժվար է որևէ բան կանխատեսել։

Журналист следит за выступлением премьер-министра Никола Пашиняна в Степанакерте (5 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

«Խնդիրը, իհարկե, շատ ճիշտ է, բոլորս ենք ուզում ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Սակայն եկեք տեսնենք, թե դրա համար ինչ ռեսուրսներ ունենք։ Աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն ունենալու համար պետք է այնպիսի ռազմական բյուջե, որը 20-30 անգամ կգերազանցի այսօրվա պաշտպանական ծախսերը (այսօր երկրի ռազմական բյուջեն 609 մլն դոլար է կազմում)։ Դեռ նման բան չի նախատեսվում», – ասաց Ներսիսյանը։

Նմանատիպ կարծիք հայտնեց նաև ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արմենակ Մանուկյանը` մեկնաբանելով այն կետը, որ մինչև 2050 թվականը հայկական հատուկ ծառայությունները պետք է ընդգրկվեն աշխարհի ամենաարդյունավետ հատուկ ծառայությունների տասնյակում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հայկական հատուկ ծառայությունները զարգացման հսկայական ներուժ ունեն, նաև հարուստ ավանդույթներ կան, հայերն աշխարհին ականավոր հետախույզներ են տվել, բայց ամեն ինչ դարձյալ տնտեսությունից է կախված։ Ֆինանսական ռեսուրսներ են պետք արտերկրում արդյունավետ գործողություններ անցկացնելու համար, լավ պատրաստվածություն է անհրաժեշտ։

«Համապատասխան միջոցների առկայության դեպքում որևէ դժվարություն չի լինի հատուկ ծառայություններն ուժեղացնելու հարցում։ Հնարավոր կլինի առաջնակարգ մասնագետներ պատրաստել, ձեռք բերել ամենաարդիական տեխնոլոգիաներ։ Մարդկային ռեսուրսներ կան, ներուժ կա, պարզապես պետք է վերականգնել և բարձրացնել տնտեսությունը», – ասաց Մանուկյանը։

© Sputnik / Aram NersesyanԼեոնիդ Ներսիսյան
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ներսիսյան

Հայաստանը որպես «զանգվածային զբոսաշրջության» երկիր

Եվս մեկ ոլորտ է զբոսաշրջությունը։ Մինչև 2050 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նախատեսվում է հասցնել 15 մլն–ի։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այս խնդիրը լիովին իրականանալի է համարում։ Սակայն մանրակրկիտ վերլուծություն և ուսումնասիրություն է պետք անցկացնել` հասկանալու համար` դա ընդհանարապես պե՞տք է Հայաստանին։

«Զբոսաշրջիկների մեծացող թվաքանակը կարող է էական տնտեսական օգուտ չբերել և նույնիսկ վնաս հասցնել ոչ միայն մշակութային ժառանգությանը, այլև տեղի բնակիչների մտածելակերպին», – նշեց նա։

Ավելին, Հայաստանը պետք է ձգտի դառնալ մասնագիտացված և ոչ թե զանգվածային զբոսաշրջության երկիր։ Այս համատեքստում նա բերեց Եգիպտոսի օրինակը, որը փորձում է ռեբրենդինգ անել և «զանգվածային սպառման» երկրից դառնալ մասնագիտացված զբոսաշրջության երկիր։

© Sputnik / Aram NersesyanՄեխակ Ապրեսյան
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի - Sputnik Արմենիա
Մեխակ Ապրեսյան

Քաղաքական քայլ, թե ազգային երազանքի ձևավորում

Ընդհանուր առմամբ վարչապետի հնչեցրած ռազմավարությունը վերլուծելով` քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նշեց, որ ելույթը հաշվետվությունից խուսափելու փորձ էր, ինչը ժողովուրդը նրանից կպահանջի 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններից մեկ տարի անց։ Նրա կարծիքով` 30 տարի անց ոչ ոք չի հիշի Ստեփանակերտում տված խոստումը, և Փաշինյանը հույսը հենց դրա վրա է դրել։

«Ազգային երազանքի որևէ հայեցակարգի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ քաղաքացիների ապրուստը դժվար է, և նրանց հեքիաթային պատրանքներ պետք չեն։ Մարդիկ ուզում են լավ ապրել այսօր, այլ ոչ թե 2050 թվականին։ Մեր հասարակությանն այժմ ոչ թե «լուսավոր ապագա» է պետք, այլ լուսավոր ներկա», – հայտարարեց Բադալյանը։

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի - Sputnik Արմենիա
Արմեն Բադալյան

Հայկական PR-ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանն իր հերթին համոզված է, որ Փաշինյանը փորձում է դոզավորված տեղեկության միջոցով մարդկանց պահել հեղափոխական էյֆորիայի մեջ։ Սակայն նրա ներկայացրած նպատակների անիրատեսական բնույթը թուլացնում է խոսքի ազդեցությունը։ Ավետիսյանը միջին գնահատական տվեց Փաշինյանի ելույթի արդյունավետությանը, քանի որ նրա խոսքում շատ էին պոպուլիզմն ու ավելորդ հույզերը։

© Sputnik / Asatur YesayantsԱստղիկ Ավետիսյան
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի - Sputnik Արմենիա
Աստղիկ Ավետիսյան
Լրահոս
0