13:44 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
225 0 0

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ իրենք կառավարությունից որևէ ազդակ չեն ստացել, հետևաբար նիստին չեն մասնակցելու:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Իմ քայլը» դարձյալ չի մասնակցի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի նպատակով հրավիրվող ԱԺ խորհրդի նիստին:

Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամին լրագրողներին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանի» իրենց գործընկերների հետ այսօր դարձյալ փորձելու են ԱԺ արտահերթ նիստ անցկացնել՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու հարցով:

«Ռազմական դրության նախագիծը բերել էր կառավարությունը, այդ որոշումը մենք ընդունել ենք կառավարության գնահատականով ու պահանջով: Հիմա չունենք կառավարությունից որևէ ազդակ, որ այն պետք է չեղարկվի, հետևաբար, այդ նիստին դարձյալ մենք չենք մասնակցելու»,- ասաց Նազարյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ անցկացնելու համար պետք է այդ առաջարկը քննարկվի ԱԺ խորհրդի նիստում: Խորհրդի նիստում քվորում ապահովելու ընդդիմությանը 3 ձայն չի բավարարում:

Արտահերթ նիստը ընդդիմությունը փորձում է անցկացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի չեղարկման հարցով:

Էդմոն Մարուքյանն առաջարկում է այսօր երեկոյան երկու արտահերթ նիստ գումարել

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում մի խումբ մարդիկ ներխուժել են կառավարության գլխավոր մասնաշենք ու Ազգային ժողով։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել է հիվանդանոց։

Նոյեմբերի 11-ից ընդդիմադիր 16 կուսակցություններ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

 

Ըստ թեմայի

Մենք այս փաստաթղթով զիջում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունից ինչ-որ վիճակ. Մարուքյան
Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը
Ազգային ժողովի նիստը չսկսված ավարտվեց. քվորում չկա
թեգերը:
արտահերթ նիստ, Լենա Նազարյան

Գլխավոր թեմաներ