12:44 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
900 0 0

ՀՀԿ խոսնակը նշել է, որ դեռևս հոկտեմբերի 12-ին է Նիկոլ Փաշինյանին առաջարկել խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Facebook-ում կատարած գրառմամբ պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ հրադադարի ու Շուշին հանձնելու առաջարկի մասին:

«Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից. ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել»,- Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպման որոշ մանրամասներ է ներկայացնում Շարմազանովը:

Նա նաև հայտնում է, որ դրանից շուրջ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանին առաջարկել է խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։

«Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել ու պատերազմը շարունակվելու դեպքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։ Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք»,- գրում է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նաև հիշեցնում է, որ Փաշինյանը հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ինչը Պուտինի բնորոշմամբ, իր համար «անհասկանալի» է եղել։ «Իսկ այսօր լկտիաբար ստում է, թե Պուտինը իր պատասխանը «տրամաբանական» է համարել»,- նշում է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ավելի վաղ Facebook-ում Արցախյան պատերազմի մասին հերթական գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրել է, որ որոշում է կայացրել ընդունելու Պուտինի հրադադարի առաջարկը: «Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն»,- գրել էր Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնել էր, թե այդ պահին, եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը չէր պատկերացնում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)

Ըստ թեմայի

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց
Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
թեգերը:
Հադրութ, Շուշի, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Էդուարդ Շարմազանով

Գլխավոր թեմաներ