15:40 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
336 0 0

Կողմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, դեմ՝ 3-ը, իսկ մյուս բոլոր ներկաները ձեռնպահ են քվեարկել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Խորհրդարանի կայքում հրապարակվել են այսօր կայացած քվեարկության արդյունքները, ըստ որի` Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ են քվեարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Բաբկեն Թունյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Փաշինյանին կողմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը։ Քվեարկությանը ներկա մյուս բոլոր պատգամավորները ձեռնպահ են եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` արտահերթ ընտրություններ ՀՀ–ում հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, իսկ երկրորդ անգամ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, ու նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։

 

Ըստ թեմայի

Ընտրական ելույթի փոխարեն Փաշինյանը խորհրդարանին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Սերժ Սարգսյանը ժամանակին միջնորդներին նամակ է գրել. Փաշինյանը` ԼՂ բանակցությունների մասին
«Իրենց թվում է, թե «власть меняется», բայց բացառված է». Նիկոլ Փաշինյանը` նախկինների մասին
թեգերը:
Պատգամավոր, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ