14:11 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների համար:

«Beeline-ի մասնագետները, որ որը տարիներով պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել». Եսայան

Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի նորաստեղծ «Թիմ» ընկերությունը այս պահին 5G ցանց ստեղծելու ծրագիր չունի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Թիմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը:

Փոխարենը նոր ընկերությունը մտադիր է գնել Հայաստանում արդեն կայացած Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերությունն ու դրա հիման վրա ստեղծել նոր NGN (Next Generation Network) ցանց:

«Մենք 10 գիգաբիթ թողունակությամբ ցանց ենք կառուցելու, և վստահ եմ՝ այն ինժեներական ներուժը, որ ունի Beeline ընկերությունը, որը տարիներով պղնձային ցանց է ապահովել, շատ հեշտ կկարողանա ավելի հետաքրքիր, նոր ցանց կառուցել ու միասին ապացուցել, որ այդ ընկերության ցուցանիշները կարելի է շատ արագ լավացնել»,- ասաց Եսայանը:

Ընդ որում, նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների վրա:

«Մենք ուզում ենք հայ ինժեներներն անեն: Այն կապիտալ ծախսերը, որ պիտի անենք, գնան աշխատավարձային ֆոնդին։ Մեր խնդիրը ընկերությունը զարգացնելն է, նոր ծառայություններ առաջարկելը: Մենք ուզում ենք ավելացնել աշխատակիցների քանակը՝ տարիների ընթացքում»,- նշեց Եսայանը:

Beeline–ի վաճառքի շուրջ կրքերը թեժանում են. աշխատակիցները բողոքում են, պետությունը՝ լռում

Իրենց նորաստեղծ ընկերությունը Եսայանները մտադիր են վերածել բաց բաժնետիրական ընկերության, այնպես, ինչպես ժամանակին փորձել էին անել Ucom-ում, բայց չէին ստացել բաժնետերերի համաձայնությունը:

Իսկ առայժմ Եսայանները սպասում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը՝ Beeline-ի ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ:

Այդ հարցը հուլիսի 7-ին քննարկվել է հանձնաժողովի նիստում, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Իսկ մինչ այդ՝ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է Ucom ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

Այս առիթով Ucom–ը երեկ՝ հուլիսի 6-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում էր, որ այդ գործարքը ենթակա է արգելման:

Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին

Ըստ Ucom–ի` «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ Եսայանները նոր գործարքի համար բանակցություններում օգտագործել են Ucom ընկերությունում իրենց հասանելի գաղտնի տեղեկությունը:

Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը, ըստ Ucom-ի, հակասում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքին, ու այդ առաջարկը ենթակա է արգելման ՏՄՊՊՀ կողմից։

Ըստ թեմայի

Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ
Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել
Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում խուզարկություն է իրականացվում
թեգերը:
ինտերնետ, համացանց, Հայկ Եսայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ